Վերաբացուած է Հալէպի հիւպատոսարանի գլխաւոր շէնքը... Սեւակեան երեկոյ` նուիրուած Ռուբէն Սեւակ բանաստեղծի յիշատակին... Իրաք դատապարտած է սուրիական ուժերուն դէմ ուղղուած հարուածները... Նիկոլ Փաշինեան գրողը. «Ինծի Հայաստանի ճանապարհը ցոյց մի տաք, ես կ՚երթամ իմ գիտցած ճամբովս, ես կ՚երթամ երկրին հակառակ կողմէն»...
Բումերանգը
Հեղինակ՝ Հովիկ Աֆյան 13 Մարտ 2018 , 17:48
Բումերանգը

Տարիներ առաջ, երբ «Մովսես Խորենացի» մեդալակիր Դիանա Գրիգորյանը ոչ թե սերիալների սցենարներ էր գրում, այլ հեռուստաընկերություններից մեկում վարում էր «Բումերանգ» հաղորդումը, նրան հյուր էր գնացել Շուշան Պետրոսյանը: Թե ինչի մասին էին խոսում` ապագա ԱԺ պատգամավորն ու «Մովսես Խորենացի» մեդալակիրը, անկեղծ ասած, չեմ հիշում, հաղորդման ավարտից հինգ րոպե հետո էլ չէի հիշում, բայց լավ հիշում եմ, որ հաղորդման վերջում Շուշանը Դիանային նվիրում է… իսկական բումերանգ: «Բումերանգ» հաղորդման վարողը վերցնում է իրը, ժպտում եւ տալիս է հանճարեղ հարց. «Սա ի՞նչ է»… Շուշանն էլ հանգիստ պատասխանում է` բումերանգ: Դիանան մի քիչ կարմրում է, հետո ժպտում, հետո հաղորդումն ավարտվում է…

Հիմա մտածում եմ, թե ի՞նչ է ասել Դիանա Գրիգորյանը, որ «Բումերանգ» հաղորդումից սկսած`հայկական մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների, հեռուստատեսության բնագավառներում ստեղծագործական ակնառու նվաճումներ է նվաճումների հետեւից գրանցում, բայց, եթե Դիանա Գրիգորյանը «Բումերանգի» ժամանակներից շատ չի փոխվել, իսկ ես վստահ եմ, որ շատ չի փոխվել, ապա պետք է, որ մեդալը վերցրած լինի եւ ասի.  «Սա ի՞նչ է»…

Բայց այս պատմության մեջ, ինչպես եւ հայկական մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների, հեռուստատեսության բնագավառներում Դիանան ամենեւին էլ կարեւոր չէ. մարդուն զանգահարել են, ասել, որ հագնի իր ամենագեղեցիկ զգեստը եւ, օրինակ ուրբաթ օրը գա նախագահական, քանի որ այդ օրը նրան պարգեւատրելու են մեդալով: Հո չէ՞ր կարող ասել, գիտե՞ք, ես չեմ կարող գալ, քանի որ իմ բոլոր շորերն էլ գեղեցիկ են ու ես կդժվարանամ որոշել, թե ո՞րն է դրանցից ամենագեղեցիկը, կամ հո չէ՞ր կարող մերժել հրավերը` ասելով, որ ինքը նախագահականից մեդալներ չի ուզում, կամ առհասարակ մեդալ չի ուզում, այդ ո՞վ չի ուզի մեդալ ստանալ, նկատի ունեմ` Դիանա Գրիգորյանի քննադատներից ո՞ր մեկը… Ի դեպ, նրանք ավելի կարեւոր են, քան ինքը` Դիանան: Բանն այն է, որ ի տարբերություն «հայկական սերիալների թագուհու», նրան քննադատողները «հայկական մշակույթը մաքուր պահողներն են», դե այդ մարդկանց այդպես է թվում, ու քանի որ Դիանան հայկական մշակույթը ոչ թե մաքուր է պահում, այլ հերն անիծում է, ավելին, դրա համար, ահա, մեդալ է ստանում, մարդիկ խառնվել են իրար: Ճիշտ է՝ ոչ ոք նրանց չի հարցնում, թե եղբայր կամ քույրիկ, իսկ ո՞ւր էիք դուք, երբ Դիանա Գրիգորյանը ամեն սերիալի յուրաքանչյուր սերիայում մարդ էր սպանում`ե՛ւ դանակով, ե՛ւ անճաշակությամբ, ինչո՞ւ Ֆեյսբուքը չէիք ողողում ձեր գրառումներով, ուրեմն ինչո՞ւ եք հիմա բողոքում… Եւ ինչո՞ւ եք բողոքում ճիշտ այն բառապաշարով, որով Դիանա Գրիգորյանը սերիալի սցենար է գրում: Եթե դուք ուրիշ եք, Դիանան ուրիշ է, ինչո՞ւ եք ուրեմն միևեւնույն լեզվով խոսում եւ նույնկերպ շատ խոսում:

Բայց նույնիսկ սա չէ ամենակարեւորը: Հայաստանում ամեն 5-րդը հաստատ ամեն օր նայում է Դիանա Գրիգորյանի սցենարով նկարահանված սերիալը: Ընդ որում` անկախ սեռից, տարիքից ու կրթությունից: Մեզնից ամեն հինգերորդի համար մարդասպանությունը, գռեհկությունը, ռաբիսությունը, արյան ու բռնության տեսարանները, հայերենի եւ արվեստի բռնաբարությունը սովորական բաներ են, ավելին` ցանկալի: Եթե ամեն օր գոնե հեռուստաէկրաններից չենք տեսնում, քուններս չի տանում: Է՛, Դիանան էլ, մեզ տալիս է այն, ինչը մենք ամենաշատն են ուզում ու սիրում, վատ բան է անո՞ւմ, ավելի ճիշտ` սա նշանակում է, որ Դիանա՞ն է վատ բան անում: Մենք նետել ենք Դիանային գարշելիության եւ ռաբիսության բումերանգը, մարդն էլ, ահա, այն վերադարձնում է մեզ` «Մովսես Խորենացի» մեդալի տեքսով: Ճիշտ է, սկզբում հարցնում է, թե սա ի՞նչ է, սակայն մենք էլ այդ հարցի պատասխանը չունենք եւ ամենակարեւորը հենց դա է:

Ամեն դեպքում, ո՛չ Մովսես Խորենացին է մեղավոր, որ իր անվան մեդալից Դիանան էլ ունի, ո՛չ էլ Դիանան է մեղավոր, որ իրեն մեդալ են տվել, նույնիսկ այդ մեդալ տվողը մեղավոր չէ: Մեղավորը մենք ենք, քանի որ կամ քանի դեռ սերիալ ենք նայում, ամբողջ ընտանիքով, մեծից` փոքր:

«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Հովիկ Աֆյան Հովիկ Աֆյան
Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին, Աբովյան քաղաքում: 2000-ին, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ՝ հեռուստալրագրության բաժին: 2005-ին, ուսումն ավարտելուց հետո, անցել է ծառայության ՀՀ զինված ուժերում, զորացրվել է 2007-ին: 2009-ից մինչև այսօր աշխատում է «Ազգ» շաբաթաթերթում՝ որպես լրագրող, վերլուծաբան և հրապարակախոս: 2010-ից մինչև 2013-ն աշխատել է Report.am լրատվավերլուծական կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս: 2013-ից մինչև 2014-ն աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես վերլուծական, թեմատիկ ռեպորտաժների հեղինակ: 2014-ից մինչև 2016-ն աշխատել է Yerkir.am կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս: 2017-ի ապրիլից մինչև այսօր աշխատում է Հանրային հեռուստաընկերության լրատվավերլուծական հաղորդումների բաժնում՝ որպես «Օրակարգից դուրս» հաղորդման և լուսագրերի ու հավելումների խմբագիր: «Միս ուտողները» պատվածքների ժողովածուի հեղինակն է, որը լույս է տեսել 2017-ին: Ամուսնացած է, ունի դուստր:
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture