«Ույ աման, աման...» Մերօրեայ ջան Ֆիտաները երգի պահուն... Այս փուլին Արցախեան հիմնահարցի դիւանագիտական լուծում գոյութիւն չունի. Վարչապետ... Թուրքիա. Քրտամէտ ընդդիմութիւնը Էրտողանէն հաշիւ կը պահանջէ... Կալինա եւ Անտրէյ...Խղճի մարտիկները...
Բէյրութում ...Թուրքական նոր հավակնություններ
Հեղինակ՝ Անահիտ Վեզիրյան 14 Օգոստոս 2020 , 13:44
Դիտումների քանակ՝ 2833

Բէյրութում ...Թուրքական նոր հավակնություններ

Բեյրութի պայթյունը՝ Լիբանանում թուրքական հավակնությունների դրսևորման նոր սկիզբ

 

 

 

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տնտեսական, ֆինանսական, քաղաքական ահռելի և ողբերգական հետևանքները, մարդկանց հուսահատ դժգոհությունը Լիբանանը կանգնեցրել են կոլապսի առաջ։ Բոլոր առումներով ճգնաժամի մեջ հայտնված երկրին առաջին օգնության հասած պետություններից մեկն էլ Թուրքիան է, որի գործելաոճը, բացի մարդասիրական մղումներից,  ավելի հեռու գնացող նպատակների մասին է հուշում։

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են Լիբանանին աջակցության, օգնության ձեռք մեկնելու և Լիբանանի կողքին լինելու մասին։ Լիբանանին աջակցության պատրաստակամության մասին Թուրքիայի նախագաh Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Լիբանանի գործընկեր Միշել Աունի հետ հեռախոսազրույցի ընթացքում [1]:

Աղետից 3 օր անց Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելեցին Բեյրութ՝ իշխանություններին հայտնելով, որ Թուրքիան պատրաստ է Մերսին և Իսկանդերուն նավահանգիստները Լիբանանին տրամադրել [2]։ Օքթայը նշել է, որ Թուրքիան շարունակելու է անհրաժեշտ բժշկական պարագաներ և սննդամթերք մատակարարել։ Բեյրութ են ուղարկվել թուրք փրկարարները, տեղում գործում են Մարդու իրավունքների և ազատությունների մարդասիրական ընկերության խմբերը [3

Թուրքիայի այս արձագանքը Լիբանանին օգնելու պատրաստակամությունը և ակտիվությունը պայմանավորված չէ միայն մարդասիրական մղումներով։ Լիբանանի աշխարհաքաղաքական, տնտեսական նշանակությունից ելնելով՝ Թուրքիան պայթյունին հաջորդած օրերին ստեղծված քաոսը, անորոշությունը փորձում է օգտագործել Լիբանանում ազդեցությունը մեծացնելու, ներքին քաղաքական գործընթացներում դերակատար դառնալու համար։

Այս երկիրը թեև փոքր է տարածքով և սահմանակից է միայն Սիրիային ու Իսրայելին, սակայն կարևոր աշխարհաքաղաքական դիրք ունի, որի նշանակությունն ավելի է ընդգծվել Միջերկրականի արևելքում էներգետիկ ռեսուրսների հայտնաբերման, դրանց նկատմամբ իրավունքների հաստատման համար օր օրի սրվող պայքարում։ Այդ պայքարում Թուրքիան այս պահին կարելի է ասել մենակ է մնացել ավազանի մյուս պետությունների՝ Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Եգիպտոսի առաջ և մեկուսացումից դուրս գալու համար կարիք ունի աջակիցների։ Միջերկականում Թուրքիայի միակ դաշնակիցը Լիբիայում Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարությանն է։ Անկարան, օգտվելով Լիբիայում պատերազմական իրավիճակից, ռազմական օժանդակության դիմաց իր կողմն է գրավել Տրիպոլիի կառավարությանը, որի հետ 2019-ի վերջին պայմանագիր է կնքել Միջերկականում 2 երկրների իրավասությունների սահմանների մասին։ Ընդ որում՝ այդ պայմանագիրը մյուս դերակատարների կողմից անօրինական է համարվել։ Այս տեսանկյունից Լիբանանի դերը Թուրքիայի համար շատ կարևոր է, չնայած որ այն դեռ 2007թ Կիպրոսի հետ Բարձրագույն տնտեսական գոտու մասին պայմանագիր է կնքել, բայց միևնույն ժամանակ Միջերկրականում խնդիրներ ունի Իսրայելի հետ։ Մյուս կողմից Թուրքիան չի ցանկանում, որ Լիբանանում կրկին աճի Ֆրանսիայի դերը, որի հետ լարվածությունը Միջերկրականում բարձրակետին է հասել։ Այդ մտահոգությունը աչքի է զարնում Չավուշօղլուի խոսքերում, որտեղ նա նշել է, որ Մակրոնի այցը Լիբանան, հայտարարությունները արտացոլում են Ֆրանսիայի նախկին գաղութատիրական ընկալումները, իսկ փոխնախագահը նշել է,  որ Ֆրանսիան խառնվում է Լիբանանի ներքին գործերին [4

Թուրքիայի համար Լիբանանը նաև տնտեսական առումով է կարևոր։ Թեև միայն վերջին տարիներին է հաջողվել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի [5], սակայն Թուրքիան Լիբանանը դիտարկումը որպես դեպի արաբական ազատ առևտրային գոտի տանող դարպասներ։

2010թ նոյեմբերի 24-ին Լիբանանի և Թուրքիայի միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտի հիմնելու հարցում համագործակցության պայմանագիր [6]: 2022թ նախատեսվում է Լիբանանի Տրիպոլիում բացել հատուկ տնտեսական գոտի, որտեղից թուրքական ապրանքները կարող են հայտնվել Արաբական մեծ ազատ առևտրի գոտի պայմանագրի երկրներում [7

Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաև Լիբանանի օսմանյան անցյալը՝ Թուրքիան մինչև այս քաոսային իրավիճակն էլ ցանկացել է ներգրավված լինել կամ լուրջ ազդեցություն ունենալ լիբանանյան ներքին գործընթացների վրա, ինչը մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով դժվար իրագործելի հարց էր։

Լիբանանում կառավարման համակարգը հիմնված է կրոնական համայնքների բալանսավորման վրա, ինչն ինքնին խոչընդոտ է Թուրքիայի ազդեցության տարածման առումով։ Կա նաև միջազգային դերակատարների գործոնը։ Լիբանանում ուժեղ է Ֆրանսիայի, Իրանի և Սաուդիան Արաբիայի ազդեցությունը, որոնք կարելի է ասել Լիբանանում այդ համայնքային հավասարակշռության վերահսկողի դերում էին։ Պետք է նշել, որ լիբանանյան հանրության լայն շերտերում կա Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունք՝ պայմանավորված պատմական հիշողությամբ։ Դա արտահայտվել է Լիբանան պետության հիմնադրման 100-րդ տարվա առթիվ նախագահ Միշել Աունի ուղերձում։ Դրանում նա հիշեցրել էր լիբանանցիների համար Օսմանյան կայսրության բացասական դերի մասին՝ 1-ին համաշխարհայինի տարիներին կայսրության քաղաքականությունը որակելով «պետական տեռոր» [8

Չունենալով լիբանանյան քաղաքական գործընթացների վրա լուրջ ազդեցություն ունենալու ուղղակի հնարավորություններ՝ Թուրքիան ազդեցության հասնելու համար օգտագործում է «փափուկ ուժի» գործիքները։ Այդ երևույթը հատկապես ակտիվ բնույթ է ստացել վերջին տասնամյակում Թուրքիայի նեոօսմանական արտաքին քաղաքական ուղեգծի որդեգրմանը և Էրդողանի «իսլամական աշխարհի պաշտպանի, առաջնորդի» դերի ձևավորմանը զուգահեռ։

2010թ Լիբանանում գործում է թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունը (TİKA)։ Կազմակերպությունը ստեղծվել էր նախկին ԽՍՀՄ թյուրքախոս պետությունների զարգացմանը նպաստելու կամ այլ կերպ ասած թուրքական ազդեցությունը տարածելու նպատակով։ 2000-ականների 2-րդ կեսից՝ Էրդողանի կառավարման շրջանում, արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններին համապատասխան կազմակարեպությունն ընդլայնել է գործունեության աշխարհագրությունը։ Լիբանանում այս կազմակերպությունը տրամադրում է հումանիտար օգնություն [9, 10], ծավալում է կրթական [11], մշակութային և այլ տեսակի գործունեություն[12]:

Կազմակերպությունը օգնություն է հատկացնում փախստականներին, մի քանի անգամ օգնություն է տրամադրել Լիբանանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում [13]: Այն հայտարարել է, որ Բեյրութի պայթունից հետո Լիբանանին մարդասիրական օգնության շրջանակներում 400 տոննա սննդամթերք է ուղարկել և շարունակելու է այս առաքելությունը [14]:

2010-ին Բեյրութում բացվել է Յունուս Էմրեի անվան համալսարանը, որտեղ դասավանդող թուրքերենի մասնագետները լեզվի դասեր են տալիս Լիբանանի տարբեր շրջաններում։

Լիբանանում են ապրում թուրքեր և թուրքմեններ, որոնց ընդհանուր թիվը հաշվվում է մոտ 80000 հազար [15]։ Նրանք հիմնականում բնակվում են Տրիպոլի քաղաքում և Լիբանանի հյուսիսում՝ Սիրիայի հետ սահմանին գտնվող մի քանի բնակավայրերում [16]։ Սիրիայում պատերազմի հետևաքով Լիբանանում են ապաստանել Սիրիայի թուրքոմանները, որոնց թիվը Լիբանանում տատանվում է 125000-150000 սահմաններում։ TİKA-ի տրամադրած հումանիտար օգնության մի մասը հատկացվում է սիրիացի թուրքոմանների, մի մասն էլ բոլոր թյուրքական խմբերի կրթական, մշակության կյանքի կազմակերպմանը, ինչպես նաև բիզնես գործունեությունը խթանելուն։ Թյուրք ուսանողները պարտադիր կրթաթոշակներ են ստանում Թուրքիայում սովորելու համար։ Առանձին ուշադրության է արժանի այս օրերին Բեյրութ այցելած արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությունը, որն արել էր տեղի թյուրքերի հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել էր, որ նախագահի կարգադրությամբ Թուրքիայի քաղաքացիություն կստանան նման ցանկություն ունեցող բոլոր թուրքերը և թուրքմենները [17]։ Սա, իհարկե, նշանակում է Լիբանանի ներքին գործերին միջամտելու ավելի մեծ հնարավորության ստեղծում, քանի որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է հանդես գալ ոչ թե էթնիկ խմբի, այլ Թուրքիայի քաղաքացիների պաշտպանությամբ։

Թուրքական ազդեցության տակ գտնվող այս խմբերն արդեն սկսել են Լիբանանում Թուրքիայի շահերի պաշտպանությամբ զբաղվել և տարբեր հարցերում ակտիվություն ցուցաբերել։ Կարելի է հիշել 2019թ սեպտեմբերի 1-ին բողոքի ակցիան ըննդեմ նախագահ Միշել Աունի, որը Օսմանյան Կայսրության գործելաոճը «պետական տեռոր» էր որակել [18]։ Այս թյուրքական տարրերը հատկապես ակտիվ են գործում հայերի դեմ։ 2019թ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությունից մեկ  օր հետո բողոքի ակցիաներ էին կազմակերպել։  2020 հունիսի 12-ին նրանց թիրախում էր հայտնվել լիբանանահայ հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանը իր հաղորդման ընթացքում Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը անդրադառնալու պատճառով [19

Տարիներ շարունակ Թուրքիայի «փափուկ ուժի» կիրառման քաղաքականությունը թեև դանդաղ, բայց ծիլեր տվել է։ Հիմա, երբ Լիբանանում կենսական պահանջ են դարձել փոփոխությունները, ինչը ենթադրում է նաև ցայսօր գոյություն ունեցող քաղաքական համակարգի վերանայում, Թուրքիան առավել քան ակտիվ է լինելու՝ չկորցնելու այս պահին չափազանց կարևոր երկրի վրա ազդեցություն տարածելու հնարավորությունը։ Իսկ նման ակտիվության համար Լիբանանի ներսում արդեն կա դեռ թույլ, ամբողջապես քաղաքական գործոնի չվերածված ներքին ազդեցության լծակ ի դեմս վերոնշյալ խմբերի։

 

«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Անահիտ Վեզիրյան Անահիտ Վեզիրյան
Անահիտ Վեզիրյան, թուրքագետ է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը։ Ունի մագիստրոսի աստիճան: Դասավանդել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Համագործակցում է Ermenihaber և Region Monitor լրատվական կայքերի հետ։ Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ է։
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture