image

Դժվարանում եմ պատկերացնել, թե ի՞նչ բովանդակությամբ հեքիաթ է գրվել ցեղասպանության թեմայով

Դժվարանում եմ պատկերացնել, թե ի՞նչ բովանդակությամբ հեքիաթ է գրվել ցեղասպանության թեմայով

Արտյուշ Գրիգորյան


Հայաստանի դպրոցներում դասավանդելու են Հայոց ցեղասպանություն առարկան։ Ու այդ նպատակով տպագրվելու է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ձեռնարկ ուսուցիչների համար։

Հայոց ցեղասպանությունը Հայոց պատմության դասագրքում պատշաճ կերպով ներկայացված է, ինչի՞ համար է այլևս այս ձեռնարկը։ Դժվարանում եմ պատկերացնել, թե ի՞նչ բովանդակությամբ հեքիաթ է գրվել այս թեմայով օրինակ, և ինչու՞ պետք է երեխան պատմի այդ հեքիաթը։ Հեքիաթների միջոցով երեխաներին, ովքեր որպես սոցիալական էակ և անհատականություն դեռևս կազմավորման փուլում են, անթույալտրելի է ներարկել զոհի ու ցեղասպանվածի կերպար։ Դա հավերժ մնալու է երեխայի ենթագիտակցության մեջ ու խանգարելու է կյանքի բոլոր բնագավառներում։

Չափազանց ռիսկային քայլ է։ Լավ կլիներ խորհրդակցել հայ հեղինակավոր հոգեբանների հետ, և ոչ թէ ԱՄՆ-ի հոգեբանների հետ, ինչպես հեղինակներն են հավաստիացնում, ովքեր հաստատ հաշվի չեն առել էթնիկ առանձնահատկություններն ու մտածողությունը։