image

Լևոն Հայրապետյանը Գարեգին Նժդեհի քրոջ թոռնիկն էր, Նժդեհի նման մահացավ ռուսական կայսրության բանտում

Լևոն Հայրապետյանը Գարեգին Նժդեհի քրոջ թոռնիկն էր, Նժդեհի նման մահացավ ռուսական կայսրության բանտում

Մոսկվաբնակ հայ գործարար, բարեգործ, ծագումով արցախցի հայրենասեր գործիչ Լեւոն Հայրապետյանի մահվան առթիվ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն Հասարակական Կազմակերպության նախագահ Էդուարդ Այվազյանը գրել է. 


«Լևոն Հայրապետյանը Գարեգին Նժդեհի քրոջ թոռնիկն էր։ Նա էլ Նժդեհի նման մահացավ ռուսական կայսրության բանտում։ Այս պարագայում ինչպե՞ս չլցվես զայրույթով: 

Լեւոն Հայրապետյանի բարի հիշատակը կմնա ցանկացած նորմալ հայի սրտում։

Աստված հոգին լուսավորի»: 

 

Հիշեցնենք, որ Մոսկվայում,  հիվանդությունից հետո մահացել է  ռուս իրավապահների կողմից 2014-ին ձերբակալված եւ դատապարտված հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: 

Նա մեղադրվում էր խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով։ Մի շարք փորձագետներ, սակայն, պնդում են, որ գործարարի դատական հետապնդման հիմնական պատճառը նրա ձեռքից «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերը խլելն էր: