image

Իրանի բողոքի ցույցերը ընդհանուր առմամբ չեն ազդում քաղաքների առօրյա կյանքի վրա. Վարդան Ոսկանյան

Իրանի բողոքի ցույցերը  ընդհանուր առմամբ չեն ազդում քաղաքների առօրյա կյանքի վրա. Վարդան Ոսկանյան

Չնայած Իրանի Խուժաստան նահանգի որոշ քաղաքներում՝ Ահվազում, Դիզֆուլում և Շուշտարում բողոքի ցույցեր կան, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն ազդում քաղաքների առօրյա կյանքի վրա։

 

Ցույցերը խաղաղ են, այնքան էլ բազմամարդ չեն, սկսվում են երեկոյան և մեկ-երկու ժամից՝ ավարտվում։ Քաղաքներում հատուկ միջոցառումներ նկատելի չեն։ Կենտրոնական հրապարակնեում կան ոստիկանության ուժեղացված պարեկախմբեր՝ առանց հատուկ տեխնիկայի և միջոցների, որոնք չեն միջամտում գործընթացներին՝ իրականացնելով պասսիվ վերահսկողություն։։

 

Ընդհանուր առմամբ, տեսողական գնահատականով իրավիճակը կառավարելի է թվում, որևէ խուճապային տրամադրություն նկատելի չէ։ Շատերը համոզված են, որ արտասահմանյան ԶԼՄ-ներով իրավիճակի ուռճացում է տեղի ունենում՝ հատկապես Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ջանքերով։