image

«Նա երբեք չդադարեց ապրել հայրենիքի ցավով». Մահացել է Կարեն Ա. Սիմոնյանը

«Նա երբեք չդադարեց ապրել հայրենիքի ցավով». Մահացել է Կարեն Ա. Սիմոնյանը

Ֆէյսպուքյան օգտատեր Ալիկ Ասադրյանը գրել  է ՝ 

«Հուլիս 8-ի լույս 9-ի գիշերը Փարիզի Մոնսուրի հիվանդանոցում, ծանր բայց բարեբախտաբար կարճատեւ հիվանդությունից վախճանվեց քաղաքական ու հասարակական գործիչ, 90 ական թվակաների Հայաստանի քաղաքական վտարանդի, գրող Կարէն Ա. Սիմոնեանը:


Երկար տարիներ Կարէնը ապրելով օտարության մեջ, երբեք չդադարեց ապրել հայրենիքի ցավով, խոսեց և գրեց այդ մասին մինչև անգամ իր կյանքի վերջին օրերը: Կարէնը բազմաթիվ գրքերի և աշխատություների հեղինակ է, անծայրածիր էներգիայով լի մի մարդ, սիրում էր կյանը, և գնահատում իր ամեն մի օրը, աշխատում և աշխատում , հանկարծ օրը անտեղի չանցներ:Կարէնը ապրեց իրեն տրված ժամանակը լիարժեք:


Անկախ մեր տարիքային մեծ տարբերությունից Կարէնի հետ ընկերներ ենք եղել 30 ից ավելի տարիներ, այո Կարէնի հետ դա հնարավոր էր:
Ցավում եմ և ցավակցում Կարէնի ընտանիքին , հարազատներին և ընկերներին:
Աստված հոգին լուսավորի»։