Արեւմտահայ նշանավոր գրող, փաստաբան, քաղաքագետ Գրիգոր Զոհրապը, ինչպես հայտնի է, դաժանորեն սպանվել է 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։ Մինչ այդ, նա, նկատի ունենալով իր հանդեպ օսմանյան իշխանավորների հետապնդումները և կանխազգալով ձերբակալությունը՝ նամակներ է հղել Թալեաթին, Խալիլ Բեյին, Նազիմ բեյին եւ ուրիշ իշխանավորների, խնդրելով, որ խնայեն իրեն: Սակայն նամակները մնացել են անպատասխան, և նա ձերբակալվելով, սպանվել է Եդեսիայում: Մահից առաջ Զոհրապը նամակներ է ուղարկել նաև կնոջը՝ Կլարա Զոհրաբին, որում հույս է տվել ընտանիքի անդամներին:
Գրիգոր Զոհրապի նամակը՝ Նազիմ բեյին
(Նազիմ բեյը թուրք քաղաքական գործիչ, բժիշկ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղարն ու գաղափարախոսն էր, որ մեծ դերակատարություն է ունեցել հայերի ցեղասպանության և Արևմտյան Անատոլիայից հույների տեղահանման գործում):
Հալէպ, 28 յունիսի [11 յուլիսի], 1915
Ձեզ հետ սահմանափակ յարաբերութեան մէջ լինելով հանդերձ, ինչո՞ւ եմ դիմում Ձերդ մեծութեան օգնութեանը. որովհետեւ անիրաւութիւնը այնպիսի ցաւագին մի առանձնաշնորհ է, որ իրաւունք է տալիս բախելու ամեն մի դուռ:
Ձերդ մեծութեան հետ շատ քիչ եմ տեսակցել. մտերիմ ընկերներս ինձ մոռացել են, իսկ քիչ ծանօթ անձնաւորութիւններից մարդկութիւն սպասելս աշխարհի հաւասարակշռուած ու ներդաշնակ խնդիրն է: Դեռ մինչեւ հիմա չգիտեմ, թէ ինձ ի՞նչ յանցանք են վերագրում. միայն գիտեմ, որ դա բացարձակ զրպարտութիւն է:
Ներփակ գրութիւնս հաճեցէք ընթերցել ծայրէծայր: Ես այստեղ հիւանդ պառկած եմ անկողնում: Եթէ անմեղութեանս, ոչ միայն անմեղութեանս, այլեւ օսմանցու եւ թուրքի հանդէպ տածած բարեկամութեանս հաւանութիւն չէք տալիս, նամակս պատռէք եւ գցէք: Իսկ եթէ հաւանութիւն էք տալիս, ապա իմ նկատմամբ յարուցուած այս անիրաւացի խնդիրը ջանացէք բարեփոխել եւ ազատել ինձ այս փորձանքներից: Մարդու խղճի եւ համոզմունքի ճշմարտութեան համար մաքառելը մարդկութեան պայմանն է: Եղբայրս, բարեհաճէք Ճաւիտ բէյին եւս տեղեկացնել վիճակիս մասին:
Նազիմ Բեյը
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել