image

Միջազգային արբիտրաժային դատարանի մասին.Հարութ Բրոնոզյան

Միջազգային արբիտրաժային դատարանի  մասին.Հարութ Բրոնոզյան

Ամերիկահայ  գործիչ,  Ամուլսարի     հանքի     բացման  դեմ  պայքարող՝  Հարութ  Բրոնոզյանն     խնդրի  վերջին  զարգացումներին մասին   ուշագրավ  գրառում է  արել. Այն կը ներկայացնենք ստորեվ՝

 

Ես հիմա խոսեցի Նյու Յորքի և Փարիզի Արբիտրաժի միջազգային դատական հանձնաժողովի (ICC) խորհրդատուների հետ, և նրանք ասացին, որ կարևոր չէ, եթե ընկերությունը օֆշորային գրանցված է, թե ոչ: Կարևորն այն է, ինչ գրված է պայմանագրում: Եթե պայմանագրում գրված չէ, որ վեճի դեպքում կպահանջվի արբիտրաժ, ապա կողմերը չեն կարող գնալ արբիտրաժի:

Ստորև ներկայացված է Լիդիանի և բնական պաշարների նախարարության միջև կնքված պայմանագիրը, որտեղ Արբիտրաժի մասին խոսք չկա:

9. Վեճերի լուծումը
Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջեւ առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով: