image

Հայաստանի Ազգային հերոսի դուստրը՝ Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ

Հայաստանի Ազգային հերոսի դուստրը՝ Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ

Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը տեղեկացնում է.


«Թաթուլ Կրպեյանի և իմ դուստրը․․․
Մեր Ասպրամը հաջողությամբ ավարտեց Օքսֆորդի հռչակավոր համալսարանը՝ դիվանագիտություն մասնագիտացմամբ, և վերադարձավ հայրենիք։
Թո՛ղ որ ինքնուրույն հաղթահարած յուրաքանչյուր քայլդ տանի դեպի փայփայած իղձերիդ ու ազնվագույն նպատակներիդ իրագործմանը։ Իմ աղոթքներն ու քաջալերանքը թո՛ղ որ մշտապես ուղեկցեն քեզ։ Հայրիկը կհպարտանար քեզնով․․․»:

 

 

 

Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965 թ.-ին՝ Արագածոտնի մարզում: 1990 թվականի սեպտեմբերին  մեկնել է Արցախ, իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի, ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։

Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։

Ամուսնացած է եղել Իրինա Բարսեղյանի հետ: Նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, ծնվել է 1990 թվականին: