Շառլ Ազնավուր
«Երեք տարեկանում ես փարիզահայերի համար հայերեն ոտանավորներ էի արտասանում, որոնք մայրս էր սովորեցրել: Ինը տարեկանում բեմ ելա «Էմիլը և խուզարկուները» ներկայացմամբ: Հետո թատրոնում խաղում էի «Ոչնչից մեծ աղմուկ» և «Մարգո» պիեսներում:
Մի անգամ հայրս իր ազդեցիկ ընկերոջը խնդրեց դերասանություն սովորելու գումար տալ ինձ: Սա վրդովվեց.
«Միշա, դու ցնդել ես, ի՞նչ թատրոն: Հայերն առևտրի համար են ծնվել: Եթե քո Շառլն ուզում է առևտուր անել, ես կօգնեմ նրան: Իսկ եթե նա ուզում է հիմար բանով զբաղվել, մի ֆրանկ էլ չեմ տա»: