image

Վեց ամսից էլ քիչ ժամանակ է մնում, որ դառնայ 100 տարեկան

Վեց ամսից էլ քիչ ժամանակ է մնում, որ դառնայ 100 տարեկան

Տ. Սերովբէ վրդ. Իսախանեան.  Գերմանիոյ Թեմի Առաջնորդ

 

Անցեալ կիրակի Ֆրանկֆուրտի կողմերն էի եւ առիթն օգտագործելով այցելեցի մեր համայնքի աւագագոյն անդամին՝ Կարպիս (Կարապետ) Կոստանեանին։

Վեց ամսից էլ քիչ ժամանակ է մնում, որ դառնայ 100 տարեկան։ Հիւծուել է շատ, բայց իր տարիքի համեմատ դեռ յիշողութիւնը բաւական լաւ է (6 ամիս էր ինձ չէր տեսել, բայց անմիջապէս ճանաչեց), տեսողութիւնն ու լսողութիւնը՝ նոյնպէս։ Մաղթում եմ իրեն եւ աղօթում առ Աստուած, որ Տէրը նրան արժանի դարձնի տեսնելու եւ ապրելու իր 100-ամեակը։

Հարցրեցի.

-Ի՞նչ կը ցանկանայիր անել։

Հետաքրքիր էր, թէ ինչ է փափագում գրեթէ 100-ամեայ ծերունին։
 

Պատասխանեց.

Կ'ուզեմ անգամ մը եւս Պոլիսը (Իստանբուլը) տեսնել։ Բայց նաեւ Երեւանը, Սբ. Էջմիածինն ալ կ'ուզեմ նորէն տեսնել։
 

-Ինչո՞ւ,-հարցրեցի:

Պոլիսը ծննդավայրս է, ինչ ունիմ, հոնկէ ունիմ,- պատասխանեց։ -Իսկ Հայաստանը հայրենիքս է։ Ես հայ եմ։ Չեմ կրնար մէկը միւսէն նախընտրել։ Երկուքն ալ ինծի շատ հարազատ են։

Ափսո՜ս, սիրելի Կարպիս, որ այլեւս անհնարին է ցանկութիւնդ ի կատար ածել։ Երկու ցանկութիւններդ էլ աւելի քան հասկանալի են, երանի կարողանայի իրագործել։