image

Հայկ Մելիքյան. «Բեյրութի պայթյունը ուղղակի փշրեց ներսս». Տեսանյութ

Հայկ Մելիքյան. «Բեյրութի պայթյունը ուղղակի փշրեց ներսս». Տեսանյութ

Հայկ Մելիքյան. դաշնակահար,  ՀՀ վաստակավոր արտիստ.


 Ողջ հոգով մեծ ցավ եմ ապրում մարդկության համար․ մի տեսակ ցանկանում ես բարձր գոռալ, որ արդեն ԲԱ՛Վ է․․․ Բեյրութի պայթյունը ուղղակի փշրեց ներսս․ առիթ եմ ունեցել լինել այդ բարի, բազմազան, տաղանդավոր ու հյուրընկալ մարդկանց քաղաքում։ Անզորությունից սիրտս կրկին ճմլվում է, ու մնում է հեռվից լուռ սգալ բոլոր զոհերի ու անդառնալի եղելության համար։ Իմ շատ սիրելի լիբանանցի ընկերներ, թող երաժշտությունը մի փոքր սփոփի ձեր հուսահատ սրտերը։