image
Հրատապ լուրեր:

Բալաբանյան եղբայրների «The Bros»-ը մինչ պայթյունը Բեյրութի թաղամասերից մեկի ամենահամեղ անկյունն էր

Բալաբանյան եղբայրների «The Bros»-ը  մինչ պայթյունը Բեյրութի թաղամասերից մեկի ամենահամեղ անկյունն էր

 

Ինչպես հայտնել ենք՝ Լիբանանում է Հայաստանյան պատվիրակություն, որի կազմում են նաեւ ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարն ու գրասենյակի ղեկավարը: Նրանք Բեյրութից այսպիսի գրառում են կատարել.
Բալաբանյան եղբայրների «The Bros» ռեստորանը մինչ պայթյունը Բեյրութի թաղամասերից մեկի ամենահամեղ անկյունն էր: Նախքան աղետը՝ այն մշտապես լեցուն էր այցելուներով, սակայն այժմ ամերիկյան բուրգերների հայտնի բույրի փոխարեն ռեստորանի մասին պատմում են ջարդված պատուհաններն ու մուտքի փշրված ապակիները:




«Doniguian» հարսանեկան միջոցառումների կազմակերպման գործակալությունն աղետից առաջ նորապսակներին օգնում էր ունենալ իրենց կյանքի ամենագեղեցիկ օրը: Այժմ երկրում սուգ է, հարսանիքներ չկան: Հայտնի հայկական ընկերության ներսում գրեթե ամեն բան կոտրված է: