image

Լևոն արք. Զեքիյանը նշանակվել է պապական պատվիրակ

Լևոն արք. Զեքիյանը նշանակվել է պապական պատվիրակ

Մխիթարյան միաբանության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մեր ժամանակների մեծագույն հայագետ, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Լևոն արք. Զեքիյանը Հռոմի Պապի կողմից նշանակվել է Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ: Նրա լիազորությունները սկսել են գործել հունիսի 1-ից: 

Լևոն Զեքիյանը Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդն է, Վենետիկյան ակադեմիայի անդամ, բազմաթիվ գրքերի և մենագրությունների հեղինակ: 

Նա համարվում է մեր ժամանակների մեծագույն հայ փիլիսոփան: Լևոն Զեքիյանի անմիջական ջանքերով 2015-ին Հռոմի  Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է  Տիեզերական եկեղեցու վարդապետ: