image
Հրատապ լուրեր:

Նիսի ահաբեկչությունից երիտասարդ հայ կին է զոհվել, կան հայ վիրավորներ. Հայր Գրիգոր Խաչատրյան

Նիսի ահաբեկչությունից երիտասարդ հայ կին է զոհվել, կան հայ վիրավորներ. Հայր Գրիգոր Խաչատրյան

Նիսի հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանն «Արևելքին» հայտնեց, որ Նիսի ահաբեկչությունից հայ երիտասարդ կին է զոհվել, վիրավորների մեջ  նույնպես հայեր կան:

Հայր Գրիգոր Խաչատրյանը նշեց, որ կնոջ անուն-ազգանունը արդեն հայտնի է, բայց դեռ պաշտոնապես չեն կարող հրապարակել: 

Նա նաև հայտնեց, որ կինը Նիսի բնակիչ էր:

Մեր տվյալներով, կինն ահաբեկչության վայրում է գտնվել ընտանիքի անդամների հետ, որոնց մասին առայժմ տեղեկություններ չկան:

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց, որ զոհված հայի տվյալները ճշտվում են: