Բոլոր ժամանակներու սիրուած հայկական երգերը, «ԳՈՀԱՐ»-ի վերջին նորութիւնները, հոլովակներն ու նկարները` մէկ հարթակի վրայ... Բակօ Սահակեան Լոս Անճելըսի մէջ հայ եկեղեցականներուն ներկայացուցած է Արցախի խնդիրները, ԼՂ հակամարտութիւնը... Հակառակ առկայ հրադադարին ահաբեկիչները կը շարունակեն հարուածել Լաթաքիոյ գիւղական հատուածները. Զոհուած են Սուրիոյ բանակի 18 զիուորներ... Իրան պիտի չտապալի...
Վատիկանի «Սպիտակ գիրք»-ն առաջին անգամ ընդգրկվել է հայոց ցեղասպանության մասին աշխատությունում
Վատիկանի  «Սպիտակ գիրք»-ն առաջին անգամ ընդգրկվել է հայոց ցեղասպանության մասին աշխատությունում
31 Յունուար 2017 , 12:59

Վատիկանի գաղտնի արխիվներում հետազոտություն իրականացնող հայ գիտնական Վալենտինա Կարախանյանին, որ համալսարանական բարձրագույն կրթությունից հետո՝ 2014 թ., ավարտել է Վատիկանի Գաղտնի Արխիվների Դպրոցը, հաջողվել է պատմական արժեքավոր բացահայտումներ կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Վերջինս տեղեկություններ է հավաքագրել այն մասին, թե ինչպես է Հռոմի Բենեդիկտոս 15-րդ Պապի Կոստանդնուպոլսի պատվիրակը՝ մոնսինյոր Անջելո Մարիա Դոլչին, տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին և փորձել դադարեցնել այն, թեեւ ապարդյուն: Մոնսինյոր Դոլչին,  Կայսրության տարբեր քաղաքներից ու գյուղերից բազմաթիվ նամակներ ու հեռագրեր ստանալով, ոչ թե վերաշարադրել է դրանք, այլ պահպանել է բնօրինակները եւ ուղարկել Վատիկան: Այդ դժվարին օրերին պատվիրակին հաջողվել է հանդիպումներ ունենալ մի շարք նախարարների, դիվանագիտական ներկայացուցիչների եւ նույնիսկ սուլթանի հետ՝ ներկայացնելով Հռոմի Պապի ստորագիր նամակը: Վ. Կարախանյանի համոզմամբ՝ այդ թվականներին Վատիկանը, ի դեմս մոնսինյոր Դոլչիի, արել է ամեն հնարավոր եւ անհնարինը՝ կանխելու արյունալի ջարդը:

 


 

Վալենտինա Կարախանյանը

 

Վերոնշյալ հետազոտությունների հիման վրա 2016 թ.-ին՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցից մի քանի օր առաջ,լույս տեսավ մինչ այդ նախադեպը չունեցող մի աշխատություն, որի մեջ փաստաթղթերն այնպիսի հերթականությամբ են դասավորված, որ ինքնին պատմում և փաստում են հայերի կոտորածի մասին: Գիրքը, որն ընդգրկում է 1914-1918 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվող ջարդի մասին համապարփակ տեղեկություններ, կրում է «Սուրբ Աթոռը եւ հայերի ջարդը Օսմանյան կայսրությունում» վերնագիրը: Փաստագրական նյութերը վերցվել են Վատիկանի գաղտնի արխիվից, ինչպես նաեւ Վատիկանի պետքարտուղարության արխիվից, որոնք կարող են բացվել բացառապես Հռոմի Պապի անմիջական թույլտվությամբ: Հատկանշական է, որ գրքի մեջ երբեք չի հիշատակվում «ցեղասպանություն» եզրույթը:

«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու՞ գրքի մեջ չի նշվում «ցեղասպանություն» բառը: Պատճառն այն է, որ 20-րդ դարի սկզբին այդ եզրույթը դեռեւս գոյություն չուներ, եւ մենք այդ մասին նշում ենք գրքի նախաբանի մեջ»,- «Արևելքի» հետ զրույցում պարզաբանում է հեղինակը:

Գրքի մեջ նշվում է նաեւ մինչ այդ երբեք չթողարկված «Սպիտակ գրքի» մասին, Վատիկանի շրջաբերականը՝ ուղղված Վատիկանի դեսպանություններին: Այնտեղ մասնավորապես ընդգծված են Վատիկանի պետական բոլոր դիրքորոշումները, որոնք վերաբերվում էին Առաջին համաշխարհային պատերազմին, սակայն հատկանշական է, որ գրքի մի ամբողջ գլուխ էլ հատկացված է հայերին ու Հայոց ցեղասպանությանը: Հայերին նվիրված գլխում հստակորեն նշվում է, որ Սուրբ Աթոռը պետք է գործունեություն ծավալի՝ փրկելու հայերին:

Ինչպես նշում է հեղինակը՝ Վ. Կարախանյանը, մոտ ապագայում մտադիր են գիրքը հայերեն թարգմանել: Առաջարկներ են եղել նաեւ թարգմանելու գիրքը անգլերեն, արաբերեն, լեհերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ արեւմտահայերեն:

 

Տաթևիկ Մուրադյան

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture