image
Հրատապ լուրեր:

Վիքիպեդիայի գավաթը փոխանցվել է «Արեւելքի» աշխատակցին. լուսանկար

Վիքիպեդիայի գավաթը փոխանցվել է «Արեւելքի» աշխատակցին. լուսանկար

«Արեւելք»-ի աշխատակից Անի Չալյանը ստացել է հայերեն Վիքիպեդիայի գավաթը: Գավաթը փոխանցիկ է եւ տրվում է Վիքիպեդիայի այն մասնակցին, ում հոդվածով Հայերեն Վիքիպեդիան ընդհանուր լեզուների ցուցակում նոր հորիզոնական է բարձրանում:  Այսպիսով, Հալեպի Սուրբ Քառասնից Մանկանց մայր եկեղեցու մասին գրված Անի Չալյանի  հոդվածով հայերեն Վիքիպեդիան առաջ է անցել սլովակերեն Վիքիպեդիայից և այժմ 37-րդ հորիզոնականում է: Ինչպես «Արեւելք»-ին հայտնեցին Վիքիմեդիա հայկական հիմնադրամից, այս պահին Վիքիպեդիայում կա 217 322 հայերեն հոդված, եւ այդ թիվը րոպե առ րոպե ավելանում է:  Հայերեն Վիքիպեդիայում հոդվածները ստեղծվում են ժամանակակից հայերենի երկու  ճյուղերով՝ կարեւորելով արեւմտահայերենը, իբրեւ գրական  հայերենի անբաժան մասը: 

Անի Չալյանը սիրիահայ հայագետ է, Հայաստան է տեղափոխվել սիրիական հակամարտության հետեւանքով, մագիստրի կոչում է ստացել Երեւանի Պետական համալսարանում: