«Լիբանանի երիտասրդութեան կարւոր մէկ մասը կ՚ուզէ երկրէն հեռանալ...» Լիբանանահայ երիտասրդ... Հայաստան. Ազգային Ժողովի քուէարկեց 2020 թուականի պիւտճէն... Նախագահ Աուն դարձեալ խօսեցաւ բարեկարգումներուն մասին... Հայ Մամուլի գիտաժողով...
Ինչպես են իսլամիստները հայկական եկեղեցին վերածել բանտի. բացառիկ տեսանյութ Սիրիայից
Ինչպես են իսլամիստները հայկական եկեղեցին վերածել բանտի. բացառիկ տեսանյութ Սիրիայից
25 Սեպտեմբեր 2015 , 13:27

 Սիրիայի Թալ Աբյադ  քաղաքը «Իսլամական պետություն»  խմբավորման կողմից գրավելուց  հետո իսլամիստները մեծ ավերներ են գործել քաղաքում. նրանք  գլխատել են քաղաքի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, տեղահան արել մյուսներին,  ավերել բնակելի  շենքեր եւ այլ կառույցներ: Իսլամիստների գործողություններից տուժել են նաեւ քաղաքում բնակվող հայերը, որոնց մի մասը լքել է իրենց բնակավայրերը: Իսլամական խմբավորման անդամները Թալ Աբյադ քաղաքի հայկական  «Սուրբ Խաչ»  եկեղեցին (1924թ.) վերածել են բանտի, որտեղ բանտարկել  եւ հաշվեհարդար են տեսել քրիստոնյաների հետ: 

 

Ամիսներ առաջ, քրդական ջոկատները, ԻՊ-ի դեմ թեժ մարտերի արդյունքում, վերագրավել են Թալ Աբյադը: Այսօր քաղաքում ապրում է 9-10 հայ ընտանիք: Այդ մասին «Արեւելքին»  տեղեկացրեց Թալ Աբյադի հայերից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, բայց  մեզ տրամադրեց տեսանյութ, որտեղ  երեւում է քաղաքի «Սուրբ Խաչ»   հայկական եկեղեցու այսօրվա իրավիճակը: Մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքի բնակիչները, այդ թվում հայերը, բավական դժվար օրեր են անցկացրել, երբ «Իսլամական պետությունը»  գրավել է քաղաքը: Նա տեղեկացրեց,  որ նրանք հանել են  խաչը եւ հրկիզել  եկեղեցին: Ծայրահեղականները եկեղեցու ներքնահարկում գտնվող սենյակները դարձրել են   բանտախցեր, որտեղ գլխատել են քրիստոնյաներին: Մեր զրուցակիցը ավելացրեց նաեւ, որ նրանք նույնիսկ եկեղեցու բակում հայերի  տնկած հնագույն ծառերն են  արմատախիլ արել եւ նետել: 

 

Ըստ մեր զրուցակցի, քաղաքը վերագրաված քրդերը մեծ ծառայություններ են մատուցել հայերին, օժանդակել են,  որ քաղաքում ապրող  հայերը մաքրեն եկեղեցին ու տարածքը: Ներկայումս հայկական քչաթիվ համայնքում գումար են հավաքում ` հրկիզված  եկեղեցին նորոգելու համար: Քաղաքում մնացած հայերը զբաղվում են արհեստագործությամբ:

 

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ  ներկայումս  Թալ Աբյադը գտնվում է կրկին իսլամիստների կողմից գրավվելու վտանգ տակ: Անցնող օրերին ռուսական կործանիչները  ծանր հարվածներ են ուղղում Թալ Աբյադի հարեւանությամբ   գտնվող Ռաքքա քաղաքում տեղակայված ԻՊ-ի  զորանոցների դեմ:  «Մինչեւ Ռաքքայից իսլամական զորքերը չվտարվեն, Թալ Աբյադը մնալու է վտանգի տակ»,-նշեց մեր զրուցակիցը:

 

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture