image
Հրատապ լուրեր:

Դեր Զորում պաշարման մեջ մնացած հայ զինվոր Դրո Մղամեզն ազատության մեջ է

Դեր Զորում պաշարման մեջ մնացած հայ զինվոր Դրո Մղամեզն ազատության մեջ է

Սիրիայի բանակի  հայազգի  զինվոր Դրո Մղամեզն ազատության մեջ է:   Այդ մասին «Արեւելքը»  տեղեկություն  ստացավ զինվորի հարազատներից, որոնք ավելի վաղ «Արեւելքին» հայտնել էին, որ վեց տարի Սիրիայի բանակում ծառայող իրենց որդուց  Դեր Զորի պատերազմական իրավիճակի պատճառով  ոչ մի լուր չունեն:  Դրո Մղամեզը սիրիացի հարյուրավոր զինվորների հետ երեք տարի պաշարման մեջ էր մնացել Դեր Զորի բանակային զորանոցում:

Երեկ, ինչպես հայտնի է, Սիրիայի բանակը ճեղքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշարման օղակն ու ազատել բազմաթիվ սիրիացի զինվորների: Դրո Մղամեզի հարազատները հայտնում են, որ նրանց մեջ է եղել նաեւ Դրոն: 

Դեր Զորի պաշարման մեջ այլ  հայազգի զինվորներ էլ կային, որոնց  ճակատագիրը մնում է անհայտ: