image
Հրատապ լուրեր:

«Տարիների բեռն ուսերիս շալակած տառապում եւ սպասում եմ Արսենին, որ կարողանամ վերջապես տեսնել նրան»

«Տարիների բեռն ուսերիս շալակած տառապում  եւ սպասում եմ Արսենին, որ կարողանամ վերջապես տեսնել նրան»

Արսեն Արծրունու 90-ամյա հորաքույրը՝ Արսինե Արծրունի Մելիքսեթյանը ընթերցում է Արսենի հարազատների՝ 25 փետրվարի 2018թ. դիմումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն: Մտավորական կինն այս նախաձեռնությամբ արտահայտում է այն հազարավոր սփյուռքահայ կանանց զգացումները, որոնք, ծանոթանալով Արսեն Արծրունու գործին՝ պահանջում են անհապաղ ազատ արձակել 1994 թվականից ի վեր իր պատիժը կրող Արսեն Արծրունին, որ բանտում ձեռք է բերել կյանքի հետ անհամատեղելի հիվանդություն:

Տեսանյութում նկատելի է, թե ինչպես է Արսինե Արծրունի Մելիքսեթյանը հուզվում, սակայն հաստատակամորեն շարունակում է իր խնդրանքն ուղղել հայրենիքի իրավապահ մարմիններին՝ հավատալով, որ այն չի անտեսվի. «Իննսունամյա տարիքիս տարիների բեռն ուսերիս շալակած տառապում եւ սպասում եմ Արսենին, որ կարողանամ վերջապես տեսնել նրան: Խնդրում եմ ձեզ ազատ արձակեք, որ արժանի լինեմ տեսնել Արսենին»,-դիմում է Արսեն Արծրունու հորաքույրը: