image

Բուրջ Համուդում սպանվել է Խոսրով Քյուրդյանը

Բուրջ Համուդում սպանվել է Խոսրով Քյուրդյանը

Լիբանանի Բուրջ Համուդ հայկական բնակավայրում երեկ տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանվել է ավանում հայտնի արհեստավոր Խոսրով Քյուրդյանը: Լիբանանի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նա փորձել է միջամտել հայերին վիրավորող այլ ազգի ներկայացուցչի և թաղի երիտասարդների վիճաբանությանը, և ծանր վիրավորվելով՝ մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Սպանվել է նաև ոչ հայ մի բնակիչ:  Միջադեպի ժամանակ վիրավորվել են նաև Վիգեն և Սևակ Հաբեշյան եղբայրներն ու Ավո անունով մի հայ տղա: Նրանցից երկուսը վիրահատվել է, կայուն ծանր վիճակում հիվանդանոցում է, մյուսը դուրս է գրվել:  

Բուրջ Համուդը ցնցված է տեղի ունեցածից, իրավիճակը վերահսկելու համար խստացվել է շրջանի ապահովությունը: Դանակով հայերի վրա հարձակված մարդու ազգությունն ու ինքնությունն առայժմ չի հաղորդվում: