image

Բոլթոնի այցը ուներ 3 նպատակ, երեքն էլ ճշգրտելու հետ էր կապված. Գագիկ Համբարյան

Բոլթոնի այցը ուներ 3 նպատակ, երեքն էլ ճշգրտելու հետ էր կապված. Գագիկ Համբարյան

Բոլթոնի այցը ուներ 3 նպատակ, երեքն էլ ճշգրտելու հետ էր կապված. Գագիկ Համբարյան

907-րդ բանաձևի չեղարկումը մի բանը կավելացնի՝ սպառազինության մրցավազքի էլ ավելի սաստկացում. Գագիկ Համբարյան

Հարցազորւյց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ հայ-ամերիկյան հարաբերությունների թեմայով՝ ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցի համատեքստում, ով անդրադարձել է  Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ փոփոխության չեղարկման հնարավորությանը: Հիշեցնենք ,որ 907-րդ բանաձևը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992թ. ու ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը:  

-Ինչպես եք գնահատում հա-ամերիկյան հարաբեբերությունները Հայաստնում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

-ԱՄՆ-ի համար հարցը ոչ թե կոնկրետ իշխանափոխությունն է, այլ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն է: Որքան էլ Հայաստանում իշխանափոխություն տեղի ոնենա, ամերիկացիների համար դա միևնույնն է, եթե չի փոխվում արտաքին քաղաքականությունը: ԱՄՆ-ն կոնկրետ առաջնորդվում է իր ազգային շահերով և ՀՀ թավշյա հեղափոխությունից հետո, երբ հարցադրում դրվեց, թե ինչ է փոխվելու արտաքին քաղաքականության մեջ՝ պարզվեց ոչ մի բան: Այստեղից հետևություն, որ ավելորդ է գլոբալ փոփոխոխություններ սպասել: ԱՄՆ-ն  կոնկրետ մի ծրագիր ունի՝ Ռուսաստանին դուրս բերել նրա համար կարևորագույն տարածաշրջանից:

-Այս համատեքստում, որոնք էին ազդակները ԱՄՆ նախագահի ազգային՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝   այցի ազդակները:

-Բոլթոնի այցը ուներ երեք նպատակ, երեքն էլ ճշգրտելու հետ էր կապված: Առաջինը՝ թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչպես է պատկերացնում  հայ-ռուսական հարաբերությունները և այդ համատեքստում հայ-ամերիկյան հարաբերությունները: Երկրորդ՝ ԱՄՆ-ուն ունի կոնկրետ ծրագիր Իրանի վերաբերյալ և այստեղ Բոլթոնը Հայաստանի իշխանությունից փորձում է ճշտել, թե ինչպիսի վարքագիծ է դրսևորոելու Երևանը, եթե ԱՄՆ-ն կոնկրետ քայլեր անցնի Իրանի դեմ և երրորդը՝ ցանկանում էր ճշգրտել, թե ՀՀ իշխանությունները ինչ տեսլական ունեն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:

-Բոլթոնի հայտարարեց, որ դեռևս որոշում կայացված չէ ԱՄՆ-ի Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ փոփոխության չեղարկման վերաբերյալ և ինչ էր ակնարկում, երբ ասում էր,  ամերիկյան զենքերը ավելի լավն են, քան ռուսականները: Այսինքն, ըստ Ձեզ, նպատակը  չեղարկելով այս ակտը ազատորեն զենք վաճառելն է Ադրբեջանին, թե՞ պարզապես ազդակ էր, որ Ռուսաստանը զենք վաճառելով երկու կողմերին էլ չինպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

-Երկու միտումն էլ կա, նախ Բոլթոնը նշեց, որ այդ ակտը միտված է եղել խաղաղություն ապահովելուն և նշեց, որ այդ ստատուս քվոն խախտում է Ռուսաստանը, որը զինում է Հայաստանին և Ադրբեջանին: Բոլթոնը գտնում է, որ եթե Մոսկվան իրեն թույլ է տալիս զենք վաճառել, ապա ինչն է խանգարում ԱՄՆ-ին, այսինքն ակնարկեց որ կամ պետք է դադարեցվի զենքի վաճառքը հակամարտղ երկու կողմերին էլ, կամ ԱՄՆ-ն թույլ կտա իրեն չեղարկելու այդ ակտը և զինել Ադրբեջանին և Երևանին և ինքնաբերաբար գովազդեց ամերիկյան զինատսակները:

-Այս դեպքում ի՞նչ դերում կհայտնվի Հայաստանը, ինչ վտանգներ եք տեսնում, եթե ԱՄՆ-ն ազատորեն զենք վաճառի երկու կողմրին էլ՝ հաշվի առնելով բյուջեի հնարավորությունները:

-Մենք առանց ամերիկյան զենքի վաճառքի էլ վտանգավոր վիճակում ենք, իսկ Ադրբեջանը ավելի մեծ գումարներ է ծախսում զենք գնելու համար. միայն հաջորդ տարվա համար Ադրբեջանի ռազմական բյուջեն երեք միլիարդ երեք հարյուր միլիոն դոլար է նախատեսված: Բավական երկար ժամանակ է, որ ռազմական վաճառքի ստատուս քվոն արցախյան հակամարտության գոտում խախտված է: Վերջին յոթ-ութ տարիների ընթացքում Ադրբեջանը ահռելի զենք է գնել  ոչ միայն ՌԴ-ի, ցայլ Իսրայելից, Պակիստանից, Հարավային Կորեայից, որոնցից շատերը գործածվեցին 2016 ապրիլյան պատերազմին: Հիմա այդ ակտի չեղարկումը մի բանը կավելացնի՝ սպառազինության մրցավազքի էլ ավելի սաստկացում: Բացի այց հայկական կողմը գտնվում է ՌԴ-ի պրեսսինգի տակ, պատկերացնում եմ, թե Մոսկվան ինչպիսի հակաարձագանքներով հանդես գա, եթե Երևանը փորձ կատարի զենք գնել ԱՄՆ-ից:

-Արցախյան հակամարտությունում ԱՄՆ դերակատարության առումով ինչ զարգացումներ եք տեսնում՝ հաշվի առնելով ԱՄՆԱդրբեջան հարաբերությունները:

-Ցավոք վերջի տարիների ՀՀ պասիվ և պաշտպանողական քաղաքականության արդյունքում և կոմպլեմենտար քաղաքականության ձախողումից հետո ԱՄՆ-ն սկսեց ամուր դիրքեր ունեցող գործընկեր փնտրել Հարավային Կովկասում, և այդ գործընկերը բռնատիրական Ադրբեջանն էր և ԱՄՆ-ն սերտ կապեր է հաստատեց նրա հետ: Բոլթոնի այցից առաջ ՄԱՆ հեռացող դեպսան Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքի» վերադարձի մասին հայտարարությանը հաջորդեց Բոլթոնի հայտարրությոնները, որոնք գրեթե նույնն էր, ըստ որի՝ Հայաստանը պետք է ցավոտ որոշումներ ընդունի: Խնդիրը այն է, թե ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի պատրաստ են գնալ այդ ցավոտ հարցերի լուծմանը: Բոլթոնը երևան բերեց պաշտոնական Վաշինգթոնի և Թրամփի վարչակարգի կոնկրետ ծրագիրը, որի համաձայն՝ արցախյան հիմնահարցի լուծման տարբերակը ԱՄՆ-ում չի փոխվել և հետևյալն է. Արցախը պետք  տարածքային զիջումերի գնա և խնդիրը պետք է կարգավիճակի դիմաց տաածքներ բանաձևով լուծվի: Վերջին տարիների ընթացքում, երբ Ադրբեջանը ուղղակիորեն նավթագազային դոլարները ծախսեց սպառազինությունների մրցավազք կազմակերպելու համար, Բաքվի դիրքորոշումը և սեփական հասարակությանը փոխզիջումների նախապատրաստելը ձախողվեց, Ալիևը հիմա առաջնորդվում է  կամ ամեն ինչ կամ ոչինչ կարգախոսով:

-Բայց ԱՄՆ-Ադրբեջանի հարաբերություններում ևս հակասություններ կան, դրանք չե՞ն կարող ի շահ մեզ ծառայել:

-ԱՄՆ-ն և Ադրբեջանը,որքան էլ մեծ հակասություններ ունենան, պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ն վարում է բազմաշերտ քաղաքականություն: Այո, ԱՄՆ-ն որոշ հակասություններ ունի Ադրբեջանի հետ, բայց ԱՄՆ-ի շահերը Ադրբեջանում ամոբղջությամբ ընդունելի է Բաքվի համար, իսկ ԱՄՆ-ն ուղղակ թքած է ունեցել, թե ժողովրդավարական աժեքները, ինչ ցածր վիճակում են գտնվոմ Ադրբեջանում: Եթե Ադրբեջանը համաձայնեց գնալ այն նույն ողիով, ինչ կասի Վաշինգտոնը, ապա ԱՄՆ- կարող է շատ արագ ժողովրդական արժեքների մասին մոռանալ, երբ շահեր ունի:

-Ամեն դեպքում ինչ սպասենք այսուհետ, ինչ զարգացումներ կարող ենք ակնկալել ԱՄՆ- ՀՀ հարաբերություններում:

-Դրական առումով որևէ սպասելիքներ կարող ենք ունենալ ՀՀ-ում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Վաշինգտոնը համոզվի, որ ներկայիս վարչակարգը ավելի ամուր դիրքեր կունենան և  փոփոխությունների կանցնեն, այդ ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացնելու առումով կարող ենք սպասել քայլերի: