image

ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նոր խորհրդարանին

ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նոր խորհրդարանին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանում դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:

 

ժողովրդի հստակ մանդատով և իր օրակարգին սատարող խորհրդարանական պատգամավորների կայուն զորակցությամբ, Պարոն Փաշինյանը իրականացրել է հանուն խաղաղ հեղափոխության իր ծրագրի կարևորագույն փուլը:

 

ՀԲԸՄ-ն վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին և նոր խորհրդարանին նշանակալի հաջողություններ է մաղթում համատեղ աշխատանքում՝ ի նպաստ ծառացած մարտահրավերներին լուծումներ գտնելու և հայ ժողովրդի՝ իր բարձրագույն ներուժը դրսևորելու պայմաններ ստեղծելու գործում:

 

ՀԲԸՄ-ն շարունակելու է հետևել քաղաքական զարգացումներին և ժողովրդի վրա դրանց ազգեցության համապատկերին: ՀԲԸՄ-ն,  համաձայն իր առաքելության, պատրաստ է աջակցելու հաջորդ կառավարությանը կրթության, մարդասիրական ծառայությունների, սոցիալ-տնտեսական զարգացման և մշակութային ծրագրերի միջոցով, հօգուտ հայ ժողովրդի:

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որը կոչված է պահպանելու հայական ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով: ՀԲԸՄ-ն յուրաքանչյուր տարի փոփոխություն է բերում 500,000 մարդու կյանքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: 1906 թ.-ից ի վեր, ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնում իր գերագույն նպատակին, այն է օժանդակել համայն աշխարհի հայերի բարօրությանը: Իմացեք ավելին՝ այցելելով  www.agbu.org կայքէջը: