image
Հրատապ լուրեր:

Աշխարհի առաջին քրիստոնեական պետության խորհրդանիշները. Հայաստանի մասին BBC-ի հոդվածը

Աշխարհի առաջին քրիստոնեական պետության խորհրդանիշները. Հայաստանի մասին BBC-ի հոդվածը

Բրիտանական BBC հեղինակավոր կայքի ռուսական ծառայությունը կազմել է ընթերցողների շրջանում ամենատարածված հոդվածների տասնյակը, որոնք պատրաստել են BBC Travel և BBC Future բաժինների հեղինակները 2018-ին:

Թոփ տասնյակում հայտնվել է նաև «Աշխարհի առաջին քրիստոնեական պետության խորհրդանիշներն ու լեգենդները» խորագրով հոդվածը, որը պատմում է հայ ժողովրդի քրիստոնեական ավանդույթների և ժամանակակից Հայաստանի տարածքում գտնվող հնագույն եկեղեցիների մասին:

Հոդվածում խոսվում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելու պատմության մասին, ինչպես նաև ներկայացված են կարևորագույն կրոնական կոթողներն ու սրբավայրերը, մասնավորապես՝ Վայոց Ջորի Զորաց եկեղեցին, Գեղարդ վանական համալիրը, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցին:

«Հայ առաքելական եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, որն առանձնանում է ինչպես բյուզանդական ուղղափառ, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցուց: Հայաստանը փոքր երկիր է, սակայն Հայաստանի դերն աշխարհի հոգևոր պատմության մեջ դժվար է գերագնահատել. 301 թվականին այն դարձել է աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը», - ասվում է հոդվածում:

Հայաստանից բացի ընթերցողներին ամենից շատ հետաքրքրած թեմաների շարքում են ընդգրկվել «Տիտանիկ» նավի պատմությունը, Ճապոնիայի և Ալյասկայի կղզիները, արևելյան հումուսի գաղտնի բաղադրիչը, Հարավսլավիան, լրագրողի արկածները Հավանայում: