image

Օրենքով արգելել անբարոյականության խոսքի և կարծիքի արտահայտումը.«ԿԱՄՔ»ի հայտարարությունը

Օրենքով արգելել  անբարոյականության խոսքի և կարծիքի արտահայտումը.«ԿԱՄՔ»ի հայտարարությունը

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» Հասարակական Նախաձեռնությունը սույնով հայտարարում  է, որ 2019թ. ապրիլի 8-ին կեսօրվա ժամը 12:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00 անցկացնելու ակցիա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի այգում`որպես բողոք Ազգային Ժողովի դահլիճում ապրիլի 5-ին տրանսգենդերների իրականացրած ցնցիչ ոտնձգությանը:

2019թ. մարտի 9-ին, Կամք Հասարակական Նախաձեռնությունը դատապարտել էր Կանանց Ռեսուրսային ՀԿ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ  Լարա Ահարոնյանի 2019թ. մարտի 8-ին, նույն Ազգային Ժողովում ունեցած ելույթում հնչեցրած մտքերի դեմ: Այդ առիթով դիմել էր հայտարարությամբ, որտեղ նշվում էր՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին հորդորում ենք՝ մեր ժողովրդի ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից, իսկ Հայաստանում  նման քարոզչություն թույլ տվողներին և կազմակերպողներին հրավիրում ենք զգաստության, քանի որ արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը»:

ՀՀ ԱԺ-ն ընտրվել է Հայաստանի ավանդապաշտ հասարակության մեծամասնության կողմից՝ որպես արդար հետևանք նույն այդ հասարակության մայիսյան ընդվզմանը, և մենք, որպես վերքաղաքական հասարակական նախաձեռնություն բազմիցս հայտարարել ենք, որ աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ներկա իշխանությունների ջանքերն ու բացառում վերադարձը հին արժեքներին: Սակայն գիտակցելով, որ կաշառակերության եւ ամենաթողության այլընտրանքն այլասերությունը չէ, մենք շարունակելու ենք պայքարել մինչև տառացիորեն կպաշտպանվեն ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված հայկական ավանդական ընտանիքի, ինչպես նաև մայրության և մանկության հովանավորման իրավունքները:

Արդ որպես ՀՀ սահմանադրությանը ծառայող միավորի , ՀՀ ԱԺ-ից պահանջում ենք՝

• Բացահայտել նրանց անունները, ովքեր ապրիլի 5-ին պատճառ հանդիսացան տեղի ունեցած սրբապղծությանը:

• Երաշխավորել, որ այլասերում քարոզող նման խայտառակ երևույթներ չեն կրկնվելու ՀՀ ԱԺ դահլիճներում:

• Միասեռականության քարոզչությանարգելում (ԱԺ օրակարգ մտցնել«Միասեռականության քարոզչության արգելք անչափահասների շրջանում» օրենքի նախագիծ):

• Օրենքով արգելել  անբարոյականության խոսքի և կարծիքի արտահայտումը, որը ամրագրված է ՀՀ Սահմանդրության թիվ 42 հոդվածով, որպես ազատ խոսքի և կարծիքի արտահայտման սահմանափակում:

Կոչ ենք ուղղում  ավանդապաշտ հանրությանը, հանուն մեր սերունդների,  միանալ  մեր պայքարին:

 

   Հայկական Արժեքների Պաշտպանության  «Կամք» Հասարակական Նախաձեռնություն

                                                                                                                                    Երևան

                                                                                                                                   07.04.19