image
Հրատապ լուրեր:

Բազմաթիվ սփյուռքահայերի մոտ կոտրել ենք Հայաստան տեղափոխվելու կարծրատիպը. Գործարար

Բազմաթիվ սփյուռքահայերի մոտ կոտրել ենք Հայաստան տեղափոխվելու կարծրատիպը. Գործարար

Շուտով լույս կտեսնի հրապարակախոս, գործարար Սևակ Արծրունու հեղինակած  «Մեր հնարավոր ապագան»  խորագրով գիրքը, որը հանրությանը կծանոթացնի նրա և համախոհների ջանքերով սկիզբ դրված «Կառուցիր Հայաստան» նախագծի գաղափարախոսության և տեսլականի հետ: «Արևելքի» հետ հարցազրույցում Սեւակ Արծրունին ասաց, որ գրքում արծարծվում են այսօր հայությանը հուզող հարցեր, հայաշխարհի շատ խնդիրներ, իսկ «Կառուցիր Հայաստան» նախագիծը հայրենադարձության և ամուր տնտեսությամբ Հայաստան ունենալու տեսլականն է, որ տարիներով փայփայել են շատերը: Լինելով Հայաստանում շինարարական հայրենադարձության հիմնադիր՝ Սևակ Արծունին լավ է պատկերացնում սփյուռքահայության տրամադրությունները՝ հայրենիք վերադառնալու և այստեղ հաստատվելու ուղղությամբ: Այդ առումով նա իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, նշելով, որ այսօր, աշխարհի քաղաքական ու տնտեսական դրությունն այնպիսին է, որ հայերի համար հայրենիքը շենացնելու պատեհ առիթ է ստեղծվել է. «Ոչ միայն Միջին Արեւելքում, այլև ամբողջ աշխարհում, նույնիսկ հարուստ Եվրոպայում տնտեսական լճացում է: Եվրոպայից գործարաններն ու աշխատատեղերը տեղափոխվում են Ամերիկա եւ Ծայրագույն Արևելք: Այս պայմաններում մենք հայտնվում ենք մի աննախադեպ խոշոր պատեհության առջև, որի նպատակն է հայության ժողովրդագրական, տնտեսական և գիտելիքների անսահման ներուժը տեղափոխել Հայաստան կամ առնվազն դարձնել հայաստանակենտրոն:

Մեր նպատակը պետք է լինի Հայաստանը դարձնել ոչ միայն բարեկարգ և  բարգավաճ երկիր, այլ նաև  երրորդ հազարամյակի համաշխարհային քաղաքակրթության ջահակիր երկիր»,-ասում է նա:

Գործարարի՝ հայրենիքում իրականացրած ծրագրերի շնորհիվ չորս տարվա ընթացքում մոտ 300 սփյուռքահայ ընտանիք հայրենադարձության նպատակով կառուցված բնակարաններում բնակարան է ձեռք բերել և արդեն բնակվում է, իսկ ևս 400 ընտանիք էլ սպասում է և  այդ բնակարանները կունենա առաջիկա երկու տարում:

Հայրենադարձության ծրագրերը, ըստ նրա, Հայաստանի տնտեսությանն ու հասարակությանը տվել են բազմաթիվ օգուտներ: Դրանցից գլխավորը աշխատատեղերի ստեղծումն է:  Ակնհայտ է նաև, որ հասարակության մտածողության մեջ, հայրենադարձների՝ Հայաստան գալով և նոր մշակույթ բերելով, փոփոխություններ են կատարվել: Մերձավոր Արևելքում ապրող սփյուռքահայերի մոտ նույնպես Հայաստանում հաստատվելու առումով, ըստ Սևակ Արծրունիի, կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, մինչ այդ, նրանց մոտ կարծրացած պատկերացում կար բնակարան ձեռք բերելու և հայրենադարձվելու ուղղությամբ. Նրանց իրականացրած ծրագրերով կոտրվել են կարծրատիպերը:

Սևակ Արծրունին «Արևելքի» հետ հարցազրույցում խոսել է նաև «Կառուցիր Հայաստան» ծրագրի, Հայաստանի անկախության ձեռքբերումների և այլ հարցերի շուրջ:

Հարցազրույցը՝  այստեղ։