image
Հրատապ լուրեր:

Նարնջագույնները հաղթել են. հայտնի է Պոլսո 85-րդ պատրիարքի անունը

Նարնջագույնները հաղթել են. հայտնի է Պոլսո 85-րդ պատրիարքի անունը

Ստամբուլում վաղը՝ դեկտեմբերի 11-ին կանցկացվի Պոլսո 85-րդ պատրիարքի ընտրությունը, որը պատրիարքական ընտրարշավի վերջին փուլն է: Մինչ այդ արդեն ընտրվել են աշխարհիկ պատգամավորները, որոնք վաղը ընտրություն պիտի կատարեն պատրիարքի երկու թեկնածուների՝ Արամ արք. Աթեշյանի և Սահակ եպս. Մաշալյանի միջև: Ինչպես տեղեկանում ենք Պոլսից,  ժողովրդի կողմից օրերս ընտրված պատգամավորների թվից պարզ է դառնում, որ  մեծամասնություն են կազմում Սահակ եպս. Մաշալյանի աջակից պատգամավորները: Նրան աջակցող պատգամավորները 89-ն են,  իսկ Աթեշյանի աջակիցներից ընտրվել են 12-ը:  Ընտրությանը մասնակցելու է նաև 17 կրոնական պատգամավոր, որոնց մեծամասնությունը, ըստ տեղեկությունների,  նույնպես Մաշալյանի աջակիցներն են: Ընտրված պատվիրակներից մեկն էլ «սպիտակ քվե»,-ով է մասնակցելու, ինչը նշանակում է, որ դեմ է ընտրությանը:  

Հայ առաքելական եկեղեցու կյանքում այս շաբաթը համարվում է պատմական, քանի որ երկար ժամանակ  գործող պատրիարք չունենալուց հետո Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը՝ Պոլսո պատրիարքությունը, վերջապես ունենալու է գահակալ:

Ավանդաբար, պատրիարքական ընտրարշավի  համար ընտրում է երկու գույն՝ նարնջագույն եւ մանուշակագույն: Այս ընտրությանը Սահակ եպս. Մաշալյանն ու նրա աջակիցները կրում էին նարնջագույն, իսկ Արամ արք. Աթեշյանն ու իր աջակիցները՝ մանուշակագույն գույները: