image
Հրատապ լուրեր:

ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո ազդեցիկ սենատորներն առաջարկում էին նույն բանաձևն ընդունել նաև Սենատում: 

Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։ Բանաձեւը նախատեսում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում եւ հիշատակում: