image
Հրատապ լուրեր:

Վիրավորվել է ռազմական լրագրող Ջորջ Ուրֆալյանը

Վիրավորվել է ռազմական լրագրող Ջորջ Ուրֆալյանը

Սիրիահայ լուսանկարիչ-լրագրող, սիրիական «Սանա» և  ֆրանսիական  AFP  գործակալությունների թղթակից Ջորջ Ուրֆալյանն այսօր վիրավորվել է Սիրիայի արևմտյան հատվածում՝ պատերազմական գործողությունները լուսաբանելու ժամանակ: Այս մասին  «Արեւելքը»  տեղեկություն ստացավ Հալեպից: Հայ լրագրողի հետ վիրավորվել են նաև երկու սիրիացի լրագրողներ: Նրանք փոխադրվել են Հալեպի համալսարանական հիվանդանոց, որտեղ այս պահին ապաքինվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 



Ջորջ Ուրֆալյանը Սիրիայի պատերազմի առաջին օրից լուսաբանում է պատերազմական գործողությունները. 2015-ին նա կրկին վիրավորվել էր Հալեպի ռմբակոծություններից մեկի ժամանակ: Միջազգային լրատվական գործակալությունները հաճախ են տարածում պատերազմի դաշտից կատարված նրա լուսանկարները: