image
Հրատապ լուրեր:

2013-ից հետո առաջին վայրէջքը՝ Հալեպի միջազգային օդանավակայանում

2013-ից հետո առաջին վայրէջքը՝  Հալեպի միջազգային օդանավակայանում

Սիրիայի պատերազմի պատճառով Հալեպի միջազգային օդանավակայանի խափանված աշխատանքը վերսկսվել է այսօր. Դամասկոս-Հալեպ ուղղությամբ առաջին օդանավը վայրէջք է կատարել Հալեպում: Այդ մասին հայտնել է օդանավակայանի տնօրինությունը՝ հրապարակելով կադրեր սպասված վայրէջքից: Օդանավակայանի աշխատանքի վերագործարկման մասին օրեր առաջ հայտարարել էր Սիրիայի կառավարությունը:

Առաջիկա օրերին նախատեսված է նաև կանոնավոր չվերթներ իրականացնել Հալեպի եւ Կահիրեի միջև: