image

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է Ջեֆրի Ղազարյանը, ընտանիքը հաստատել է լուրը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է Ջեֆրի Ղազարյանը, ընտանիքը հաստատել է լուրը

Ամերիկահայ Ջեֆրի Ղազարյանի մահվան լուրը երեկ հաղորդել են նրա հարազատները՝ հաստատելով, որ 34-ամյա երիտասարդը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոց էր տեղափոխվել մեկ շաբաթ առաջ, երբ Ֆլորիդայից Լոս Անջելես վերադառնալուց հետո  վատ ինքնազգացողություն էր ունեցել: Ղազարյանի մոտ հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը, բայց նշվում է, որ նա ուներ նաև խրոնիկ հիվանդություններ, ինչն էլ դժվարացրել է վիրուսի հաղթահարման ընթացքը, և Ջեֆրի Ղազարյանը մահացել է  Փասադենիայի հիվանդանոցներից մեկում՝ մարտի 19-ին: 

Ջեֆրի Ղազարյանի ընտանիքը TMZ-ին հայտնել է, որ Ջեֆրին Օռլանդո էր մեկնել աշխատանքային կոնֆերանսի, որից հետո այցելել էր Դիսնեյ և մի քանի այլ վայրեր՝ ընկերների հետ ժամանակ անցկացնելու: 

Նշվում է նաև, որ Ջեֆրի Ղազարյանը տարիներ առաջ ունեցել է քաղցկեղ և հաղթահարել է: 

Հաղորդելով հայազգի Ջեֆրի Ղազարյանի մահվան լուրը՝ կորոնավիրուսից,  dailymail.co.uk  նշում է, որ  COVID-19- ի ի հայտ գալուց հետո մինչև հիմա ԱՄՆ-ում ախտորոշվել է 13,000 վարակված, որոնց մեջ են նաև 183 մահվան դեպքերը: