image
Հրատապ լուրեր:

Ո՞ւմ են պատկանել Թուրքիայի Նազիլլի շրջանում գտնված հայկական գերեզմանաքարերը

Ո՞ւմ են  պատկանել Թուրքիայի Նազիլլի շրջանում գտնված հայկական գերեզմանաքարերը

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Նազիլլի շրջանում օրեր առաջ քաղաքային այգու կառուցման աշխատանքների ընթացքում երկու հայկական գերեզմանաքարեր են գտնվել:

Այդըն քաղաքի թանգարանի աշխատակազմը վերծանել է այդ գերեզմանաքարերի վրայի գրությունը, որից պարզ է դարձել, որ մի գերեզմանաքարը պատկանել է 1600թ. մահացած քահանա Մովսեսին, իսկ մյուսը՝ 1769թ. մահացած քահանա Մարտիրոսի կնոջը՝ Եպրաքսյային:

Գերեզմանաքարերի վրա եղել են հետևյալ գրությունները.

«Այստեղ գտնվում է Հովսեփի որդի՝ քահանա Մովսեսի գերեզմանը»:

Մահվան թվականը 1108 է հայկական օրացույցով, որը համընկնում է 1660թ.:

«Այստեղ է գտնվում Մարտիրոս քահանայի կնոջ՝ Եպրաքսյայի գերեզմանը»:

«Նա խոսում է Աստծո ողոմության մասին և հիշում է Աստծո առատաձեռնությունը: Նա փրկություն է հայցում և գիշերվա ժամին խնդրում է հավատցյալի զորացումը: Աստծո գործերը մեծ են և նրա գաղտնիքները խորն են, և Աստված է իմ օգնականը: Եվ վերջում էլ նա սուրբ հրեշտակներին է ձայնում»:

Մահվան տարեթիվն ըստ հայկական օրացույցի 1217 է, որը համապատասխանում է 1769թ.:

Աղբյուրը՝ «Նազիլհավատիս»