image
Հրատապ լուրեր:

Մարտերը կը շարունակուին.Թշնամին ունի մեծ կորուստներ

Մարտերը կը շարունակուին.Թշնամին ունի մեծ կորուստներ

 Արցախի հիւսիսային, հարաւային եւ հարաւ արեւելեան ուղղութիւններով մարտերը կը շարունակուին։

 Այս մասին գրառում կատարած է ՀՀ ՊՆ-ի մամլոյ խօսնակ Շուշան Ստեփանեան։ Ան նաեւ յայտնած է, որ հակառակորդը ունի ծանր կորուստներ ներկայացնելով թշնամիի բանակին հասցուած հարուածներու ընդհանուր պատկերը։

 

 Ան մասնաւորապէս գրած է ՝

 

 

«Այս պահի դրութեամբ հիւսիսային, հարաւային եւ հարաւ-արեւլեան ուղղություններով Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացուել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), այդ թւում՝ հարուածային, 10 թանկ և հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ): ՊԲ կորուստները ճշդւում են»։