image

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան է տարել հայ նահատակ պատգամավորների լուսանկարներն ու պահանջ ներկայացրել

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան է տարել հայ նահատակ պատգամավորների լուսանկարներն ու պահանջ ներկայացրել

Թուրքիայի Մեջլիսի հայազգի անդամ Կարո Փայլանը խորհրդարան է տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝   Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի,  Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915  թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավորներ, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները: Այս մասին տեղեկանում ենք Կարո Փայլանի ֆեյսբուքյան էջից: Հայ պատգամավորը գրառում է կատարել, նշելով, որ սպանությունից 101 տարի հետո նրանք վերադարձան խորհրդարան: 

Մեջլիսի կողմից հրապարակված տեսանյութում երևում են հայ պատգամավորի ակցիայի մանրամասները, իսկ վերջում Կարո Փայլանը հայերենով ասում է «Աստված անոնց հոգին լուսավորե»: