image

Հալեպից՝ Քուվեյթ, Քուվեյթից՝ Հայաստան. «Վերջապես մեր տանն ենք». տեսանյութ

Հալեպից՝ Քուվեյթ, Քուվեյթից՝ Հայաստան. «Վերջապես մեր տանն ենք». տեսանյութ

Գառնի, Գեղարդ այցելելուց հետո փոխվել է սիրիահայ Զաքարյանների ճակատագիրը: Նրանք ոչ միայն իրենց երեխաներին են անվանակոչել Գառնի և Գեղարդ, այլև ամբողջ ընտանիքով տեղափոխվել են ապրելու Հայաստանում: Հայրենիք ընդամենը մեկ այցն այնպես է տպավորել Նուշիկ Զաքարյանին, որ նա մերժել է ապրել Եվրոպայում գտնվող իր ծնողների կողքին: 

«Վերջապես այն օրը եկավ, որ մենք հայրենիքում ենք: Հայրենիքը կանչեց, որ սա ձեր տունն է, եկեք»,-ասում է ընտանիքի ավագը:

Հալեպահայ Սևակ Զաքարյանը երեք երեխաների և ծնողների հետ արդեն հաստատվել է Հայաստանում: Աշխատանքը Քուվեյթում է, երբեմն գնում է, սակայն շուտով վերադառնում է ընտանիքի մոտ:  

Զաքարյանների մասին՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.