image

Վահագն Չախալյանի հայտարարությունը՝ Ս. Մանուկյանի ավտոմեքենաների հրկիզման առթիվ. Սա սպառնալիք է՝ ուղ

Վահագն Չախալյանի հայտարարությունը՝ Ս. Մանուկյանի ավտոմեքենաների հրկիզման  առթիվ. Սա սպառնալիք է՝ ուղ

Երեկ Ախալքալաքում հրկիզել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող երկու մեքենաները: Պատգամավորը, մեկնաբանելով դեպքը, ասել է, որ այն կենցաղային բնույթ չունի եւ առնչվում է իր քաղաքական գործունեությանը: Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը հայտարարություն է արել՝ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի մեքենաների միտումնավոր հրկիզման առթիվ.


Ուրիշի գույքը միտումնավոր այրելը  հանցավոր և մտահոգիչ արարք է, կրկնակի մտահոգիչ է և մտորելու տեղիք է տալիս, երբ այդ ուրիշը քաղաքական գործիչ է, իսկ երբ այդ ուրիշն ազգային փոքրամասնությամբ համախումբ բնակեցված տարածքից ներկայացուցիչ է պետության Ազգային Ժողովում, այս քայլը և՛ հանցավոր, և՛ մտահոգիչ, և՛ մտորելու տեղիք տվող արարքից զատ, անհանգստացնող և իր մեջ սադրանքի  բաղադրիչներ պարունակող  սպառնալիք է: Սպառնալիք՝ մեզ բոլորիս համար, մարտահրավեր տարածաշրջանի կայունությամբ մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու համար…                                                                                                                             Գրեթե Պարզ է, ինչ որ մեկին դուր չի գալիս մեր տարածաշրջանի անդորրությունն ու խաղաղությունը, և ինչ որ մեկը ջանում է խաթարել այն…

Գիտակցելով այս ամենը , անհրաժեշտություն է զգացվում, որպեսզի


  1. 1.Պատկան մարմինները  գործեն ավելի վճռական, լինեն ավելի օպերատիվ  և ժամ առաջ բացահայտեն  իրական հանցավորներին, քանզի այս քայլը ոչ մի դեպքում հնարավոր չէ դիտարկել կենցաղային հողի վրա ուրիշի գույքը փչացնել ցանկանալու դեպք: Սա ավելի շատ նման է սադրանքի, սադրանք` ուղղված Վրաստան պետության դեմ, սադրանք՝ որը գուցեեւ նպատակ է հետապնդում մեր  տարածաշրջանը ապակայունացնելու:

  2. 2. Մեր համաքաղաքացիները լինեն համբերատար և զգույշ, ցուցաբերեն առավելագույն զգոնություն, չտրվելով  որևիցէ մի սադրանքի:

 

Մի բան պարզ է և հստակ , որ մեր տարածաշրջանի կայունությունը, և օր-օրի կարգավորվող և ամրապնդվող հայ-վրացական հարաբերությունները որոշ ուժերի դուր չեն գալիս…

Այսօր թուրքական ներթափանցման պայմաններում, տարածաշրջանի ապակայունացումը մեծագույն վտանգ է, անընդունելի է ու դատապարտելի:

 

                                                                                                                                             Վահագն Չախալյան   23.04.17 թ.