image

Վահան Տեր-Ղեւոնդյանն ընտրվեց Մատենադարանի տնօրեն

Վահան Տեր-Ղեւոնդյանն ընտրվեց Մատենադարանի տնօրեն

Մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքում կայացավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը: 
Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։ 
Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Այնուհետև խորհուրդն անցկացրեց փակ, գաղտնի քվեարկություն: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվեց Մատենադարանի տնօրեն: