image

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը 1974-1976թթ. ԵՊՀ-ի գերմանացի շրջանավարտների հետ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը 1974-1976թթ.  ԵՊՀ-ի գերմանացի շրջանավարտների հետ

Հունիսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում հյուրընկալեց 1969-1976թթ. նախկին Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունից Հայաստանում` Երևանի պետական համալսարանում, բարձրագույն կրթություն ստացած ֆիզիկոսներին, մաթեմատիկոսներին և կենսաբաններին:

 

Ընդհանուր առմամբ` ԵՊՀ-ում այդ տարիներին սովորել և ավարտել են 90 գերմանացիներ: Նրանցից ոմանք առ այսօր վարժ տիրապետում են հայերենին և պահպանում սերտ կապեր իրենց հայաստանյան ընկերների հետ:

 

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ մաթեմատիկոս, դոկտոր Ռյուդիգեր Բուրխհարդթը:

 

Ներկաների խնդրանքով դեսպան Սմբատյանը ներկայացրեց հայաստանյան կրթական համակարգի արդի զարգացումները, ինչպես նաև ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը, ձեռքբերումները մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում:

 

Պատասխանելով ներկաների հարցերին` դեսպանն անդրադարձավ 2019թ. ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին նրանց մասնակցությանն առնչվող հարցերին: