image

Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց հայ մշակութային գործիչ Վահան Արծրունին, կը գրէ Tert.am-ը:

«Սա ինձ համար մեծագույն պատիվ է, մեծ ակնկալիքներ ունեմ, որ մեր համատեղ աշխատանքն արդյունավետ է լինելու՝ ի բարօրություն այս ուսումնական հաստատությանը»,- խորհրդի նիստում հայտարարեց Վ. Արծրունին:

Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար:

Հոգաբարձուների խորհուրդն ընտրեց նաև քարտուղար, ապա զեկույցով հանդես եկավ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: