image

«Լոխ լավ ա» հիմնը կհնչի CONIFA-ի՝ Արցախում կայանալիք ֆուտբոլի առաջնության բացմանը. Տեսանյութ

«Լոխ լավ ա» հիմնը կհնչի CONIFA-ի՝ Արցախում կայանալիք  ֆուտբոլի առաջնության բացմանը.  Տեսանյութ

Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվելու է Արցախում: Հունիսի 1-9-ը նախատեսված առաջնությանը մասնակցելու  են մի շարք չճանաչված երկրներ, ինչպիսիք են Աբխազիան, Նիսի կոմսությունը, Չամերիան, Սեկեյան երկիրը, Արևմտյան Հայաստանը, Հարավային Օսեթիան և այլն: Առաջնությունն անցկացվելու է Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA)-ի հովանու ներքո և հովանավորվելու է Արցախի կառավարության և մի շարք այլ կազմակերպությունների կողմից: Conifa Europe-ի ներկայացուցիչները դեռևս անցյալ տարի Ստեփանակերում հանդիպել էին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել մրցաշարի անցկացման հնարավորությունները:

«Արեւելքը» կոնֆեդերացիայից տեղեկացավ, որ այս տարվա առաջնության հիմնը արդեն պատրաստ է և կրում է «Լոխ լավ ա» խորագիրը: