image

Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդում. Այրվել է մոտ 20 հեկտար բուսածածկույթ

Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդում. Այրվել է մոտ 20 հեկտար բուսածածկույթ

Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը գիշերվա ժամը 01:21-ին արդեն մարվել է: Այդ մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախնական տվյալներով՝ Ծիծեռնակաբերդի մոտակայքում այրվել է  մոտ 20 հա խոտատածածկ տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 9 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, օպերատիվ 2 խումբ, քաղաքապետարանից 4 ջրատար մեքենա։ Գիշերը դեպքի վայրում  է եղել նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որ տեղում ղեկավարել է հրդեհի մարման աշխատանքները: Ժամը 01:41-ից 02:39-ը երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն: