Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է լիբանանահայ ներդրողների հետ, որոնք Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ:
«Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 տուն, մյուս տների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նորակառույց թաղամասն ունենալու է մանկապարտեզ, կրթական համալիր, եկեղեցի, առևտրի կենտրոններ, ժամանցային վայրեր:
Ներդրողները նշեցին, որ այսպիսով ցանկանում են նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: