image

Երեւանում ոստիկան է սպանվել, իսկ նրա գործընկերը վիրավոր է

Երեւանում ոստիկան է սպանվել, իսկ նրա գործընկերը վիրավոր է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, զենքի գործադրմամբ սպանություն է  կատարվել Երեւանում: Ժամը 04:00-ի սահմաններում երեւանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ ծեծված վիճակում:

Shamshyan.com  փոխանցմամբ,  իրավապահները պարզել են, որ մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատություն պողոտայի եւ Բաբայան փողոցների խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը՝  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել:

Հարձակվողները 2 հոգի են եղել, որոնցից մեկը ատրճանակով կրակել է ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծել են ու դիմելեն փախուստի:

 

ՀՀ ոստիկանությունից դեպքի մանրամասների մասին հայտնել են, որ գիշերային ծառայություն իրականացնող ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ 

 

Հարուցվել է քրեական գործ: