image
Հրատապ լուրեր:

Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը

Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր բերման է ենթարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով: Այդ մասին տեղեկանում ենք  ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:  Բերման է ենթարկվել  նաեւ Լոռեցյանի վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարն է:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն  ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով գումարի կաշառք:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: