Պոլսահայ մտաւորական Մասիս Քիւրքճիւկիլ «Քորոնա»ի կասկածով փոխադրուած է հիւանդանոց... Ըստ Վարչապետի Հայաստանի մէջ վարակուածներէն 500-ը բուժման կարիք չունի... Իրանի Խորհրդարանի նախագահ Ալի Լարիժանին ՝ վարակակիր... Ֆելլինիի 100-ամեակն ու ամայի Ռիմինին...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորեց Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը  շնորհաւորեց Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին
12 Դեկտեմբեր 2019 , 11:35

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնութիւնն ու շնորհաւորանքները յղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալեանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրուելու առիթով:

Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան Ազգային Պատգամաւորական ժողովի ատենապետ Խաչիկ Ճանելը եւ ատենադպիր Արէտ Քարապուլութը պաշտօնական գրութեամբ Վեհափառ Հայրապետին տեղեկացրել են ժողովի արդիւնքների վերաբերեալ եւ հայցել Նորին Սրբութեան աղօթքն ու օրհնութիւնը նորընտիր Հայոց Պատրիարքի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհաւորագրում ասուած է.

«Ամենապատիւ Պատրիարք սրբազան,

Գոհունակութեամբ տեղեկացանք, որ Կ. Պոլսում գումարուած համագումար ժողովը ձայների մեծամասնութեամբ ընտրել է Ձեզ՝ որպէս Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարք:

Հոգու բերկրանքով Սուրբ Էջմիածնից ողջունում եւ շնորհաւորում ենք Ձեր ընտրութիւնը՝ բերելով եղբայրական Մեր սէրը եւ զօրակցութիւնը Ձերդ Ամենապատուութեանը: Ուրախ ենք, որ երկարատեւ ընդմիջումից յետոյ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռն օժտուեց նոր գահակալով:

Ծնուելով ու հասակ առնելով պոլսահայ աւանդաշատ համայնքում՝ Դուք մանկուց կրթուել ու դաստիարակուել էք աստուածսիրութեամբ, եկեղեցասիրութեամբ ու ազգասիրութեամբ, որոնք բնորոշ յատկանիշներն են պոլսեցի հաւատաւոր Մեր ժողովրդի:

Գոհունակութեամբ ենք անդրադառնում, երբ տարիներ առաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսաճեմ խորանի առջեւ ծնրադրումով, ստանձնեցիք եպիսկոպոսական բարձր իշխանութիւնը եւ նոր հանգամանքի մէջ շարունակեցիք տէրունապատուէր Ձեր ծառայութիւնը՝ որպէս Գեւորգեան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ: Արդարեւ, Մայրավանքում անցկացրած Ձեր տարիները նշանաւորուեցին արդիւնաշատ գործունէութեամբ: Շնորհիւ Ձեր հոգեւոր, աստուածաբանական ու դաստիարակչական գիտելիքների՝ ունեցանք ճեմարանականների նոր սերունդ, ովքեր ծառայասէր ոգով այսօր սպասաւորում են Մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում:  

Աղօթում ենք, որ Ամենակալ Տէրը ուժ ու կարողութիւն պարգեւի Ձեզ՝ ամենայն իմաստութեամբ եւ բարձր պատասխանատուութեամբ ստանձնելու Մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռի՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքութեան hոգեւոր առաքելութիւնը` ի պայծառութիւն մեր Սուրբ Եկեղեցու եւ ի մխիթարութիւն Կ. Պոլսի հաւատացեալ Մեր ժողովրդի զաւակների: Թող Տէրը օգնական եւ զօրավիգ լինի Ձեզ՝ շնորհելով քաջառողջ արեւշատութիւն  եւ  յաջողութիւններ  հոգեւոր ձեր ծառայութեան մէջ:

Սիրով սպասում ենք՝ որպէս Կ. Պոլսի նորընտիր Պատրիարք Ձերդ Ամենապատուութեան անդրանիկ այցին ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:

 

 

Լուսանկարը ՝ Իշխան  էրտինջի (ԱԿՕՍ)

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture