image

Ոստիկանությունը հերքել է Գավառում 4 զոհի մասին ԶԼՄ-ների լուրը

Ոստիկանությունը հերքել է Գավառում 4 զոհի մասին ԶԼՄ-ների լուրը

 

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի հետևանքով կա 2 զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։
Ոստիկանությունը հերքել է չորս զոհի մասին լուրը, նշելով, որ  բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: