«Ես որբ եմ, բոլորին հայրը ...» Լիբանանի մէջ հայ համայնքի իրաւունքներու հարցը կը շարունակէ մնալ կիզակէտի վրայ... ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյեան ոգեկոչած է Եզիտիներու Սինճարի սպանդը... Վերջին ժամ. Իսրայէլեան հարուածներ Դամասկոսի ուղղութեամբ... Հայոց լեզուի ուսուցիչներս (4)...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով հանդիպում ունեցաւ Եւրոպայի հայոց առաջնորդներուն հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով հանդիպում ունեցաւ Եւրոպայի հայոց առաջնորդներուն հետ
25 Յունիս 2020 , 20:13

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 24 յունիսին հեռակապով հանդիպում ունեցաւ Եւրոպայի երկրների Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների, հայրապետական պատուիրակների եւ առաջնորդական տեղապահների հետ։

Տեսակապի ձեւաչափով հանդիպմանը մասնակցում էին Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Կենտրոնական Եւրոպայի եւ Շուէտիայի հայրապետական պատուիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսեանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ եւ Պուլկարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանը, Մեծ Բրիտանիայի եւ Իրլանտայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, Պալթեան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանը, Զուիցերիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Գուսան վարդապետ Ալջանեանը եւ Յունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Խորէն վարդապետ Առաքելեանը։

Իր հայրական օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերելով Եւրոպայի հայկական եկեղեցական կառոյցները ներկայացնող հոգեւորականներին՝ Վեհափառ Հայրապետը կարեւորեց նման հանդիպումների պարբերաբար անցկացումը։ Նորին Սրբութիւնը ողջունեց ժամանակակից տեխնոլոգիաների գործածութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայոց Հայրապետի հետ առցանց կապ հաստատելու այս հնարաւորութիւնը՝ վստահութիւն յայտնելով, որ այն մեծապէս պիտի նպաստի հոգեւոր առաքելութեան առաւել արդիւնաւէտ իրագործմանը, Եկեղեցին յուզող հարցերի շուրջ քննարկումների ծաւալմանը եւ փորձառութեան փոխանակմանը։ Հայրապետն օգտակար նկատեց Հայ Եկեղեցու աւանդոյթների ու կանոնների շուրջ թեմերի վարչականների ու հոգեւոր սպասաւորների գիտելիքների խորացման նպատակով առցանց զանազան ուսուցողական ծրագրերի կազմակերպումը, որոնց իրագործման հարցում կարող են իրենց նպաստը բերել Մայր Աթոռի միաբաններն ու պաշտօնէութիւնը։

Հանդիպմանը քննարկուեցին Եւրոպայի հայ համայնքներին, եկեղեցական կեանքին եւ առկայ իրադրութեան մէջ եկեղեցականների հովուական առաքելութեանն առնչուող մի շարք հարցեր։ Թեմակալ առաջնորդները Նորին Սրբութեանը տեղեկութիւններ փոխանցեցին ներկայ իրավիճակի, համավարակի կանխարգելման եւ հետեւանքների յաղթահարման ուղղութեամբ թեմերի եւ հայրապետական պատուիրակութիւնների կողմից ձեռնարկուող քայլերի մասին։ Ուրախութեամբ ծանուցուեց, որ առաջիկայ ամիս հայկական եկեղեցիները Եւրոպայում կը սկսեն լիարժէքօրէն գործել՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները։ Այս կապակցութեամբ մասնաւոր քննութեան առարկայ դարձաւ Սուրբ Հաղորդութեան բաշխման ձեւի հարցը։ Վերահաստատուեց, որ մինչեւ նոր տնօրինութիւն պէտք է պահպանուի բաշխման աւանդական եղանակը՝ ապահովելով հիգիենիկ բոլոր կանոնները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկութիւններ փոխանցեց համավարակի պայմաններում հայրենիքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացուող սոցիալական, կրթական եւ առողջապահական ծրագրերի մասին։ Այս առիթով Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց այն թեմերին, որոնք իրենց նուիրատուութիւններով զօրակցել են Մայր Աթոռի սոցիալական աջակցութեան ծրագրերին, ինչպէս նաեւ իրենց երկրներում կազմակերպել օժանդակութիւն կարիքի մէջ յայտնուած հայորդիներին։

Հայոց Հայրապետը մասնաւոր անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնանորոգութեան եւ ամրակայման աշխատանքների ընթացքին՝ գոհունակութեամբ տեղեկացնելով 14 յունիսին տաճարի կենտրոնական գմբեթի խաչի օծման եւ տեղադրման մասին։ Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ խաչի զետեղումը Տիրոջ օրհնութեան եւ շնորհի նշան է, յոյս առկայ դժուարութիւնների յաղթահարման եւ կեանքի բնականոն ընթացքի վերականգնման։ 

Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգեւոր դասին զօրացնել ազգային-եկեղեցական կեանքը թեմերում եւ պատուիրակութիւններում՝ նպաստելով նաեւ ազգային ինքնութեան անխաթար պահպանմանը եւ հայ համայնքների պայծառութեանը։ Հայոց Հովուապետը կարեւոր նկատեց, որ եկեղեցականների հովուական աշխոյժ աշխատանքի շնորհիւ իւրաքանչիւր հայորդի ներգրաւուի համայնքային եւ եկեղեցական կեանքում՝ այդպիսով ամրապնդելով իր կապը նաեւ Եկեղեցու, ազգի եւ հայրենիքի հետ։

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture