image
Հրատապ լուրեր:

Հայաստանի կողմից զոհերի թիվը հասավ 4-ի

Հայաստանի կողմից զոհերի թիվը հասավ 4-ի

Հակառակորդի արձակած կրակից զոհվել են  ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը, այդ մասին հայտնում է ՀՀ  պաշտպանության նախարարությունը: 

Նշենք, որ  այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից Հայաստանը եւս երկու զոհ է ունեցել՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և 

 խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին,

հարազատներին և ծառայակիցներին: