image

Երեւանի Սիրիահայերի դարմանատունը կընդունի նաև լիբանանահայերի

Երեւանի Սիրիահայերի դարմանատունը կընդունի նաև լիբանանահայերի

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Վահե Կարապետյան» կենտրոնում գործող «Քլաուդիա Նազարյան»  բժշկական կենտրոնը վերսկսել է աշխատանքները, որ դադարել էին արտակարգ դրության պատճառով:  Այս մասին տեղեկանում ենք կենտրոնից: Բժշկական կենտրոնը, որ հայտնի է «Սիրիահայերի դարմանատուն» անունով, ընդունում է Երեւանում ապրող սիրիահայերի՝ նրանց տրամադրելով անվճար բժշկական խորհրդատվություն եւ որոշ ծառայություններ: Կենտրոնում հիմնականում աշխատում են Սիրիայից Երեւան տեղափոխված բժիշկներ, որոնք սկսել են ընդունել հիվանդների՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:  

Աշխատանքների վերսկսման առիթով «Քլաուդիա Նազարյան»  բժշկական կենտրոնը հայտարարել է, որ այսուհետեւ կենտրոնը սպասարկելու  է նաեւ լիբանանահայերին: