image
Հրատապ լուրեր:

Իրան-իրաքյան պատերազմն ու հայերը

Իրան-իրաքյան պատերազմն ու հայերը

Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը սկսում է նոր շարք՝ Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ զոհված հայ նահատակների մասին: Այդ պատերազմում զոհվածներից է  Զորիկ Մուրադյանը: 





Զորիկի մոր հիշողություններից.

«Ամուսինս ոչ մի անգամ զավակներիս տղա կամ աղջիկ լինելու մասին բան չէր ասում: Երբեք: Միշտ ասում էր, թե երեխան պարգև է Աստծո կողմից: Աղջիկ կամ տղա լինելը նշանակություն չունի: Բայց դե ես ինքս ուզում էի հա՛մ տղա ունենալ, հա՛մ աղջիկ, ու հայտնի խոսքով՝ տեսակս թամամվի:
Մինչև 39 տարեկանս սակայն չէր հաջողվում: Դրանից առաջ Աստված մեզ երեք աղջիկ էր շնորհել: Ամենքն էլ առողջ, մեկը մեկից սիրուն: Մեծազոր Աստվածը իմ սրտի ցանկությունը միայն չորրորդ զավակովս ի կատար ածեց ու աղջիկներիս կողքին իրենց պես սիրուն որդի ընծայեց: Անունը դրեցի Զորիկ: Զորիկից հետո Աստված մի աղջիկ զավակով էլ լիացրեց մեր ընտանիքի ջերմությունը:

Այդ ժամանակ չկարողացա հասկանալ, թե ամուսինս՝ Վահանը, ինչքան է ուրախացել Զորիկի լույս աշխարհ գալով, որովհետև ոչ մի տարբերություն չէի տեսնում որդուս ու մյուս զավակներիս հանդեպ ցույց տված վերաբերմունքի մեջ: Զորիկի հանդեպ նա սիրո ամբողջ խորությունը զգացի, երբ որ տղայիս նահատակվելուց հետո կաթված ստացավ ու տասնվեց տարի անկողնուն գամված մնաց:

Ես ու իր չորս  քույրերը Զորիկին շատ էինք սիրում, շատ շատ: Ընտանիքի միակ արու զավակն էր ու ամեն կերպ աշխատում էինք սիրտն առնել: Շատ ուշիմ ու ուսումնատենչ տղա էր: Միշտ դասարանի առաջին աշակերտն էր: Նույնիսկ համալսարանի ընդունելության քննութան ժամանակ երկրից դուրս սովորելու կրթաթոշակ ստացավ, բայց չգնաց: Ասաց. «Ես երբեք Իրանից չեմ գնա: Ուզում եմ իմ հայրենիքին ծառայել ու զինվորական դառնալ»: Ես ասացի՝ մի՞թե կթողնեմ, որ միակ որդիս ծառայելու գնա, բայց ամեն կերպ կարողացավ սիրտս փափկացնել ու համաձայնությունս ստանալով՝ ծառայելու գնաց:

1979 թվին գնաց ծառայելու և առաջին երեք ամիսը Շահռուդում անցկացրեց: Երեք ամսից զանգեց, թե Ուրմիա տեղափոխվելու հրաման է եկել և գնացքով պիտի գնա Ուրմիա: Ուրմիա գնալը համընկավ Զատիկի տոնին: Մենք բոլորս՝ ես, հայրը, քույրերը, չարազեղեն, միրգ, ներկած ձու և այլ ուտելիքներ վերցնելով՝ գնացինք, որ Զատիկը Զորիկի հետ նշենք: Պատրաստվում էր մեկնել և երկար չտևեց մեր՝ Զորիկի կողքին գտնվելը: Ստիպված եղանք վերադառնալ: Վերադառնալուցս մի քանի օր անց նրանից մի նամակ ստացա: Գրել էր՝ «Մայրիկ ջան, ապրես, Բոլոր ընկերներս կերան բերածդ ուտելիքներից, նույնիսկ ներկած ձվերն էլ կերան: Բոլորը քեզ շնորհակալություն էին հայտնում քաշածդ նեղության համար»:

Իրան֊իրաքյան պատերազմ

Առաջին պատերազմը Պարսկական ծովածոցում կամ Առաջին պատերազմը ծովածոցում
Սեպտեմբերի 221980 թվական- օգոստոսի 201988 թվական: 

 Զինված բախում Իրաքի և Իրանի միջև։ Կոչվում  է նաև պարտադրված պատերազմ: 

Պատերազմին նախորդել են մի շարք տարածքային վեճեր՝ Իրանի և Իրաքի միջև, որոնք մոտիվացված էին Իրաքի ցանկությամբ՝ Իրանից խլելու Խուզիստան (Արաբստան[) նավթային պրովինցիան՝ արաբական բնակչության հետ միասին և Շատ ալ֊Արաբ գետի արևելյան ափը, ինչպես նաև 2 պետությունների միջև վեճեր՝ Պարսկական ծովածոցի պետությունների միջև լիդեր լինելու համար։ Իրան֊իրաքյան պատերազմը հանդիսանում էր վերջին խոշոր բախումը՝ սառը պատերազմի[ շրջանակներում և XX դարի ամենաերկարատև զինված բախումներից մեկը: 
Ընդհանուր առմամբ՝ 8-ամյա պատերազմին մասնակցել է շուրջ 3 միլիոն մարդ ոչ միայն Իրանից ու Իրաքից, այլ նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից և նախկին սոցերկրների ճամբարից: Զոհվել է շուրջ 600 հազար մարդ, 100 հազար խաղաղ բնակիչ:
Պատերազմիին մասնակցել է  է մոտ 17 հազար հայազգի զինվոր: Հերոսի մահով ընկել են 260 հայորդիներ: